Հայկ Բաբուխանյան. «ՀՀՇ–ական ախտով վարակված կուսակցությունները մեր մեջ տեղ չունեն»
«Միջկուսակցական խորհրդակցությունների» մասնակից կուսակցությունների գործունեության մեկ տարին լրանալու կապակցությամբ «Ազդակ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացվեց անցած ժամանակահատվածում արված աշխատանքները։ Նշենք, որ ՄԽ մասնակից կուսակցություններն են՝ ՍԻՄ, ԱԻՄ, ՀԴԿ, ՀՔԴՄ, ՀՄԿԿ։
-Անցած մեկ տարում ՄԽ-ի մասնակից կուսակցություններն ավելի քան քսան հանդիպումների ընթացքում սեփական քաղաքական դիրքորոշումները հստակեցնելուն նպաստող այս հավելյալ հնարավորությունն օգտագործեցին շատ արդյունավետ։ Այդ ընթացքում քաղաքական տարբեր մոտեցումներ ունեցող կուսակցություններն իրենց միասնական մասնակցությունը բերեցին հանրային հնչեղություն ունեցող գործընթացներին, գնահատելով դրանք՝ առաջարկեցին լուծումների իրենց միասնական պատկերացումները, հանդես եկան հայտարարություններով,- հայտարարել է ՄԽ քարտուղար, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը։
–Մենք ասել ենք, որ մեր բևեռը հայրենասեր ընդդիմության բևեռն է։ ՀՀՇ-ական ախտով վարակված կուսակցությունները մեր մեջ տեղ չունեն,–լրագրողների հարցին, թե ՄԽ-ն ո՞ր կուսակցություններին է տեսնում որպես համախոհ, պատասխանել է Հ. Բաբուխանյանը։

7or.am