Գրիգորի Այվազյան. «Բաքվի նավթի հոտը մարդկանց, Եվրոպայի համար ավելի թանկ է, քան հայերի արյունը»
«Ադրբեջանահայերի ասամբլեա» ՀԿ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից դժգոհ է։ Այդ մասին հայտարարել է ՀԿ նախագահ Գրիգորի Այվազյանը «Փաստարկ» ակումբում։ «Ադրբեջանահայերի ասամբլեա» ՀԿ-ի ներկայացուցիչների զայրույթը հատկապես առաջացրել է ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներ Բեռնար Ֆասիեյի և Մեթյու Բրայզայի այն հայտարարությունը, թե հայերն ու ադրբեջանցիներն ապագայում անպայման պետք է միասին բնակվեն ԼՂ-ում։
-Մեր համայնքի շահերը հաշվի չեն առնվել Մինսկի խմբի կողմից, և եղել է կանխակալ՝ պրոադրբեջանական վերաբերմունք։Բաքվի նավթի հոտը մարդկանց, Եվրոպայի համար ավելի թանկ է, քան հայերի արյունը։ Դա է համանախագահների կողմնակալության շարժառիթներից մեկը։ Մեթյու Բրայզան Ադրբեջանի կողմից արդեն արժանացել է համապատասխան խրախուսանքի։ Խոսակցություններ են գնում, որ ինքը պետք է վարձատրվի՝ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը գրավելով։ Այնպես որ, համանախագահների խումբը մեկ ադրբեջանցով պակաս կլինի,- ասել է Գրիգորի Այվազյանը։
-Եթե դու չես նպաստում հարցի լուծմանը, դու նպաստում ես խնդրի ստեղծմանը։ Այս իմաստով, իհարկե, եթե մեր դիվանագիտությունը է՛լ ավելի ագրեսիվ և վճռական լիներ (որովհետև արդարությունը մեր կողմն է), ավելի լավ կլիներ։
Գրիգորի Այվազյան. «Բաքվի նավթի հոտը մարդկանց, Եվրոպայի համար ավելի թանկ է, քան հայերի արյունը»
«Ադրբեջանահայերի ասամբլեա» ՀԿ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից դժգոհ է։ Այդ մասին հայտարարել է ՀԿ նախագահ Գրիգորի Այվազյանը «Փաստարկ» ակումբում։ «Ադրբեջանահայերի ասամբլեա» ՀԿ-ի ներկայացուցիչների զայրույթը հատկապես առաջացրել է ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներ Բեռնար Ֆասիեյի և Մեթյու Բրայզայի այն հայտարարությունը, թե հայերն ու ադրբեջանցիներն ապագայում անպայման պետք է միասին բնակվեն ԼՂ-ում։
-Մեր համայնքի շահերը հաշվի չեն առնվել Մինսկի խմբի կողմից, և եղել է կանխակալ՝ պրոադրբեջանական վերաբերմունք։ Բաքվի նավթի հոտը մարդկանց, Եվրոպայի համար ավելի թանկ է, քան հայերի արյունը։ Դա է համանախագահների կողմնակալության շարժառիթներից մեկը։ Մեթյու Բրայզան Ադրբեջանի կողմից արդեն արժանացել է համապատասխան խրախուսանքի։ Խոսակցություններ են գնում, որ ինքը պետք է վարձատրվի՝ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը գրավելով։ Այնպես որ, համանախագահների խումբը մեկ ադրբեջանցով պակաս կլինի,- ասել է Գրիգորի Այվազյանը։

7or.am