Լրահոս

28.05.2013 14:14


Փակել են դեպի ՀԷԿ գնացող բնապահպանների ճանապարհը

Փակել են դեպի ՀԷԿ գնացող բնապահպանների ճանապարհը

Կանաչ ջոկատն այս պահին Գետահովիտում է: Հանդիպեցինք գյուղացիների հետ: Նրանք պնդեցին, որ ամբողջ գյուղը դեմ է ՀԷԿ-ին: Նրանք պատրաստ էին միանալ մեզ և գալ ՀԷԿ-ի տարածք: Սակայն քիչ անց հայտնվեցին կրիմինալ թափթփուկներ, որոնք հանդես եկան՝ ասելով, թե իրենք գյուղի անունից կարող են ասել, որ գյուղը կողմ է ՀԷԿ-ին: Նստեցինք մեր մեքենան ու գնացինք ՀԷԿ-ի ճանապարհով: Ճանապարհին կրիմինալատիպեր 57 LO 283 niva և 25 OO 423 վիլիս մեքենաներով փակեցին մեր ճանապարհը: Մենք անմիջապես ահազանգեցինք ոստիկանության թեժ գծին: Գյուղացիների հետ զրույցում պարզ դարձավ, որ այս ընթացքում նրանց բազմիցս սպառնացել և վախեցրել են՝ կնոջդ կհեռացնենք աշխատանքից, ուսանող տղուդ կկտրենք համալսարանից: Բացահայտ երևում էր խուժան կրիմինալի ներկայությունը և ազդեցությունը գյուղում!!!!!!!! Այժմ մենք ոտքով գնում ենք ՀԷԿ-ի տարածք.. մեքենաները շատանում են:

Մարիամ Սուխուդյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը