Լրահոս

28.05.2013 16:24


Հայաստանում երեխաների իրավունքները ՄԱԿ-ի պայմանագրային մարմնի կողմից մանրազնին քննության են ենթարկվում

Հայաստանում երեխաների իրավունքները ՄԱԿ-ի պայմանագրային մարմնի կողմից մանրազնին քննության են ենթարկվում

Մայիսի 29-ից սկսած՝ Հայաստանի երեխաների իրավունքների իրավիճակը մանրազնին քննության է ենթարկվելու ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի (CRC) կողմից:

Որպես ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 193 անդամներից մեկը՝ Հայաստանն իր այս ոլորտիգործունեության համար Կոմիտեի 18 անկախ փորձագետների առաջ ենթակա է պարբերական հաշվեքննության: Հայաստանը զեկույցներ է ներկայացնելու նաև Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային կից` զինված հակամարտություններին երեխաների մասնակցությանը վերաբերող կամընտիր արձանագրության ու Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի` մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին կամընտիր արձանագրության մասերով:

Մայիսի 29-ի ժամը 10:00-13:0–ին և ժամը 15:00-18:00–ին, իսկ մայիսի 30-ին՝ ժամը 10:00-13:00-ը Կոմիտեն (CRC) հայկական պատվիրակության հետերկխոսություն է ծավալելու երկրում երեխաների իրավունքների հանրայնացման ու պաշտպանության հետ կապված հարցերի շուրջ:

Հարցերի շրջանակը, որոնց հավանաբար անդրադարձ կլինի կարելի է գտնել այստեղ. http://www2.ohchr.org/english/bodies/crc/crcs63.htm

Հայաստանի կառավարությունն արդեն իր պարտավորությունների կատարման մասին զեկույց է ներկայացրել: Մի շարք ոչկառավարական կազմակերպություններ նույնպես զեկույցներ են ուղարկել Կոմիտեի ուշադրությանը:

Մինչ այս, ՀՀ-ի ներկայացրած զեկույցները կարելի է գտնել այստեղ:

Նստաշրջանները համացանցով ուղիղ եթեր է հեռարձակվելու այս հղման միջոցով. http://www.treatybodywebcast.org/.

Այս խորագրի վերջին նյութերը