Լրահոս

08.07.2009 15:23


Քաղաքագետ. «Հայ–թուրքական հարաբերությունները վատացել են»

Քաղաքագետ. «Հայ–թուրքական հարաբերությունները վատացել են»

-Իմ կարծիքով՝ իրավիճակն այնպիսին է, որ հայ-թուրքական հարաբերությունները վատացել են։ Չի կարելի ասել, թե հարաբերություններ չկան։ Դրանք կան, եղել են 20, 15 տարի առաջ, ու հիմա դրանք վատացել են,- պատասխանելով «7օր»-ի՝ «Ինչո՞վ են պայմանավորված Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայիս դիրքորոշումները Թուրքիայի նկատմամբ» հարցին՝ ասել է քաղաքագետ Իգոր Մուրադյանը։

Նրա խոսքերով՝ հետևելով թուրք քաղաքագետների և պատգամավորների հրապարակումներին, ինքն արձանագրել է, որ Թուրքիան զայրացած է։

- Ինչո՞ւ է Թուրքիան զայրացել. նա Հայաստանին դիտարկում է միայն որպես իր վրա ճնշում գործադրելու գործոն և Հայաստանն ինքնուրույն քաղաքական սուբյեկտ չի համարում։ Նա հույս ուներ, որ Հայաստանը կգնար ինքնաոչնչացման ճանապարհով։ Իսկ Հայաստանը չի մեռնում։ Ճիշտ է՝ գործերն այնքան էլ լավ չեն, սակայն չի ոչնչանում,- հավելել է քաղաքագետը։

Իգոր Մուրադյանը վստահեցրել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը, անվտանգության, հարաբերությունների հաստատման տեսանկյունից, ոչ մի լավ արդյունք չի տվել։

-Թուրքիան հիմա զբաղեցրել է իր համար ավելի շահեկան դիրք. եթե Ղարաբաղյան հարցը չկարգավորվի, սահմանը չի բացվի։ Նրան չի հետաքրքրում, թե ի՞նչ է տեղի ունենում Ղարաբաղում կամ ու՞մ ղեկավարության տակ է այն։ Դա թատերական բեմականացում է։ Նա ավելի շատ վախենում է, որ սահմանը կբցվի, հարաբերություններ կհաստատվեն Հայաստանի հետ, և ինքը կենթարկվի տարածաշրջանային որոշակի կանոնների ու չի կարողանա պարտադրել իր քաղաքակնությունը,- ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը