Լրահոս

08.07.2009 15:15


Վարչական տույժ՝ տեղեկատվություն չտրամադրելու համար

ՀՀ վարչական դատարանը առաջին անգամ վարչական պատասխանատվության՝ տուգանքի ենթարկեց պաշտոնյայի՝ անձի տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտելու համար:

Հուլիսի 6-ին ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Արթուր Պողոսյանի նախագահությամբ, դատական պրակտիկայում աննախադեպ վճիռ կայացրեց՝ բավարարելով Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցը՝ պաշտոնատար անձին տեղեկատվություն չտրամադրելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասով, որի արդյունքում Վայոց ձորի մարզի Ելփինի գյուղապետ Խորեն Ավետիսյանը 50.000 դրամ տուգանք է մուծելու ԻԱԿ-ին՝ պահանջվող տեղեկատվությունը ժամանակին չտրամադրելու համար:

Հիշեցնենք, որ ԻԱԿ-ը փետրվարի 2-ին դիմել էր Ելփինի գյուղապետին՝ խնդրելով տրամադրել.
1.           Ելփին համայնքի 2008թ.բյուջեի պատճեն:
2.           Ելփին համայնքի 2008թ. բյուջեի կատարման հաշվետվության պատճեն:

ԻԱԿ-ի հարցումը մնացել էր անպատասխան: Եվ միայն դատարան դիմելուց հետո Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Ելփինի գյուղապետից պատասխան էր ստացել:

Այս խորագրի վերջին նյութերը