Լրահոս

08.07.2009 15:32


Գրիգորի Այվազյան. «Ո՞ւր եք կորցրել ադրբեջանահայությունը, եթե հիմա բարբաջում եք տարածքային ամբողջականության մասին»

Գրիգորի Այվազյան. «Ո՞ւր եք կորցրել ադրբեջանահայությունը, եթե հիմա բարբաջում եք տարածքային ամբողջականության մասին»

Հայաստանի և Ադրբեջանի միջև վարվող ժողովրդական դիվանագիտությունը «Ադրբեջանահայերի ասամբլեա» ՀԿ-ի նախագահ Գրիգորի Այվազյանը համարում է ադրբեջանի կողմից հայ հասարակությանը հանգստացնելու, զինաթափելու փորձ, որպեսզի Հայաստանն ադրբեջանցիներին չդիտարկի որպես թշնամի։ Փոխարենը՝ Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է Հայաստանի դեմ ռևանշիստական պատերազմ սկսել.

-Ժողովրդական դիվանագիտությունը զուտ ձևական  բնույթ է կրում և շատ նպաստավոր չէ հայկական կողմի համար, քանի որ ադրբեջանական կողմը՝ ադրբեջանցի թուրքերը, օգտագործում են դա որպես քարոզչություն։

Գ. Այվազյանը նաև սխալ է համարում, որ Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի հասարակությունների ներկայացուցիչների հանդիպմանն ադրբեջանահայ համայնքի որևէ ներկայացուցիչ չի եղել.

-Չկար մեկը, որ էդ կեղծավոր Իլհամ Ալիևի երեսին շիտակ գցեր՝ ո՞ւր եք կորցրել ադրբեջանահայությունը, եթե հիմա բարբաջում եք տարածքային ամբողջականության մասին։

«Ադրբեջանահայերի ասամբլեա» ՀԿ-ի նախագահն ասել է նաև, որ փոխարենը ադրբեջանական պատվիրակությունը ԼՂՀ-ի իշխանությունների «երեսով է տվել», թե նրանց անկախությունը նույնիսկ ՀՀ-ի կողմից չի ճանաչվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը