Իգոր Մուրադյան. «Երբ ոչնչացվեցին Ջուղայի խաչքարերը, պետք է դադարեցնեինք բոլոր շփումները Ադրբեջանի հետ»
-Մենք մեղավոր ենք։ Մենք չենք բարձրացնում ոչ մի փաստարկ, որ ունենք։ Մենք ո՛չ խոսում ենք փախստականների, ո՛չ կորցրած տարածքների, ո՛չ մի բանի մասին,- պատասխանելով «7օր»-ի՝ «Որքանո՞վ է ճիշտ ընտրված Ադրբեջանի հետ ժողովրդական դիվանագիտության այս ձևը» հարցին՝ ասել է քաղաքագետ Իգոր Մուրադյանը։
Նա նշել է, թե Ջուղայի խաչքարերի ոչնչացումից հետո պետք էր դադարեցնել ցանկացած շփում Ադրբեջանի հետ, մինչև հարցը չպարզաբանվեր։
-Մենք լիարժեք իրավունք ունեինք։ Մենք դա չարեցինք, ու չենք պատրաստվում անել։ Շատ բան դեռ կոչնչացվի։ Չլսված բան է՝ Բաքվում ոչնչացրել են հայկական գերեզմանոցը,- հավելել է քաղաքագետը։

7or.am