ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) գրասենյակը դիմել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությանը, ս.թ. հուլիսի 15-ին ԼՂՀ և ԱՀ զինված ուժերի շփման գծի՝ Ասկերանի ուղղությամբ նախատեսված դիտարկման իրականացմանը օժանդակելու խնդրանքով:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը/Հունգարիա/ եւ ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Վլադիմիր Չունտուլովը/Բուլղարիա/ և Ժասլան Նուրտազինը/Ղասախստան/:
Հակառակ կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Փիթեր Քին/Մեծ Բրիտանիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից կուղեկցեն ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Նախատեսվում է ԵԱՀԿ դիտարկում

Ըստ ԼՂՀ ԱԳՆ-ի