Լրահոս

30.05.2013 18:44


Բակո Սահակյանը կայցելի ՀՀ ԱԻՆ

Բակո Սահակյանը կայցելի ՀՀ ԱԻՆ

Մայիսի 31-ին, ժամը 10.00-ին պաշտոնական այցով ՀՀ ԱԻ նախարարություն կժամանի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։

Այցի հիմնական նպատակն է տեղում ծանոթանալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությանն ու հնարավորություններին։

ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն իր պաշտոնավարման ընթացքում մի քանի անգամ աշխատանքային այցով եղել է Լեռնային Ղարաբաղում և աջակցություն ցուցաբերել տեղի փրկարար ծառայությանը։

ԼՂՀ նախագահի այցի կապակցությամբ ԱԻ նախարարության շարահրապարակում տեղի կունենա ԱԻՆ ձեռքբերումները և տեխնիկական հագեցվածությունը ներկայացնող ցուցադրություն, ինչպես նաև կանցկացվի ցուցադրական ուսումնավարժություն։

Այս խորագրի վերջին նյութերը