Լրահոս

08.07.2009 15:55


Կումայրի արգելոցի տարածքում գտնվող տները ինքնափլուզվում են

Կումայրի արգելոցի տարածքում գտնվող տները ինքնափլուզվում են

Երեկ երեկոյան՝ ժամը 21:30-22:00-ի հատվածում, Գյումրիի Աբովյան 135 հասցեում ինքնափլուզվել է երկհարկանի սեփական տան երկրորդ հարկը:

Աբովյան 135 հասցեն գտնվում է Կումայրի արգելոցի տարածքում, որի պատճառով ինքնափլուզման ենթարկված տունը հնարավոր չէ քանդել: Սեփական տան առաջին հարկը պատկանում է Միլիտոսյանների ընտանիքին, որը դեպքից հետո տարհանվել է: Գյումրու քաղաքապետարանից Միլիտոսյաններին տեղեկացրել են, որ ընտանիքը սեփական ուժերով պետք է գտնի փլուզված տան սեփականատերերին, որպեսզի նրանք վերականգնեն աղետի հետևանքները:
 Վանիկ Միլիտոսյանը նշում է, որ 2-րդ հարկում ապրող ընտանիքը արդեն 20 տարի է, ինչ Հայաստանում չէ. «Իրենք երկու եղբորով հիմա բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Ես ինչպե՞ս իրենց գտնեմ, որ գան, տանը տեր լինեն: Հիմա ապրում ենք մշտական վտանգի տակ, էգուց-մյուս օրը հնարավոր են նոր փլուզումներ»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը