Քաղաքական

30.05.2013 17:27


Լևոն Զուրաբյան. «Տիգրան Սարգսյանը պետք է քրեական պատասխանատվության կանչվի»

Լևոն Զուրաբյան. «Տիգրան Սարգսյանը պետք է քրեական պատասխանատվության կանչվի»

Հարցազրույց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ

«Հետք»–ը պնդում է, որ ունի բոլոր փաստաթղթերը, որոնք հաստատում են վարչապետ Տիգրան Սարգսյանի առնչությունը Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության հետ: Դա քրեական գործի հարուցում ենթադրո՞ւմ է, թե՞ ոչ։

–Ես ծանոթացա «Hetq online»-ի նյութերին. շատ կոնկրետ, քրեական պատասխանատվություն ենթադրող մեղադրանք էր, ընդ որում՝ Տիգրան Սարգսյանի հերքումը բավական մերկապարանոց էր, որովհետև այդ լրատվական կայքը հստակ փաստաթուղթ է ներկայացրել։ Դա Կիպրոսի պետական կառույցների հետ կապված մի փաստաթուղթ է օֆշորային այդ կազմակերպության գրանցվելու մասին, որտեղ հստակ նշված էին անունները։

-Այսինքն, իրավապահ մարմինների համար հարցը քննելու բոլոր հիմքեր կա՞ն։

-Շատ լուրջ հիմքեր կան փաստորեն ասելու, որ ներկայացված է հիմնավորված մեղադրանք, որի հիման վրա Տիգրան Սարգսյանը պետք է կանչվի քրեական պատասխանատվության։ Բնականաբար ցանկացած նորմալ երկրում անմիջապես կհետևեր քրեական գործի հարուցումը։ Ինչ վերաբերվում է հրաժարականին, ապա առանց այդ գործի էլ Տիգրան Սարգսյանի հրաժարականի հիմքերը բավարար են, և սա ընդամենը ևս մեկ ծանր փաստարկ է նրա հրաժարականի օգտին։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում շատ տարօրինակ բաներ են կատարվում, և իշխանություններին հաջողվում է մեղմել հասարակական կարծիքը, ինչը այլ երկրներում ուղղակի անհնար կլիներ, իհարկե, մտավախություն կարող է լինել, որ Տիգրան Սարգսյանը անգամ նման մեղադրանքի դեպքում, որը ինքը չկարողացավ հերքել, նույնպես չի դիմի հրաժարականի և կփորձի մարսել այս պատմությունը։

Զրույցը վարեց Կարեն Թովմասյանը

Այս խորագրի վերջին նյութերը