Լրահոս

08.07.2009 16:25


Սկսվել է համաժողովրդական ստորագրահավաք

Սկսվել է համաժողովրդական ստորագրահավաք

«Ադրբեջանահայերի ասամբլեա» ՀԿ-ի նախագահ Գրիգորի Այվազյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ իրենք համաժողովրդական ստորագրահավաք են սկսել, որով Հայաստանի իշանություններին կոչ են անում «1988-1992թթ. ընթացքում ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր և ԼՂԻՄ-ի (հետագայում՝ ԼՂՀ) բազմաթիվ բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից հայ բնակչության նկատմամբ իրագործած զանգվածային բռնություններն ու սպանությունները ճանաչել որպես ցեղասպանություն»։ Այս մասին հայտարարություն ընդունելու հարցը «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանն էլ խոստացել է բարձրացնել ՀՀ ԱԺ-ում։

Գ. Այվազյանի համոզմամբ՝ այդ իրադարձությունները պաշտոնապես ցեղասպանություն ճանաչելու հարցը պետք է լինի ԼՂ-ի բանակցային գործընթացի կենտրոնում.

-Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի իր անմարդկային վերաբերմունքի և գործողությունների համար՝ համաձայն միջազգային օրենսդրության։ Սա ԼՂ-ի հակամարտության կարգավորման միակ բանալին է և աշխարհին ցույց տալու միջոցը, թե ով է իրական բռնազավթողն ու ցեղասպանը։ Թե չէ, փաստորեն, ստացվում է, որ ագրեսոր և ցեղասպան երկիրը իրեն փորձում է վերագրել զոհի դերը։

Գ. Այվազյանն ասել է նաև, որ բանակցություններում պետք է բարձրացվի Ադրբեջանի կողմից ադրբեջանահայերին հասցրած նյութական և բարոյական վնասի փոխհատուցման հարցը։ Նրա խոսքերով՝ Ադրբեջանից, ընդհանուր առմամբ, արտագաղթել է 500 հազար հայ, և փոխհատուցման գումարը կարող է կազմել 100 մլրդ դոլար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը