Ինչպես հայտնի է, վարչապետ Տիգրան Սարգսյանը հերթական սկանդալային պատմության մեջ է հայտնվել։ Դեռ չէր հասցրել մեր հասարակությունը մարսել ռուսական 500 միլիոն դոլար պարտքը նոր պարտքով փակելու կառավարության նախաձեռնության և թանկարժեք, բայց չաշխատող բիոզուգարանների պատմությունները, երբ պարզվեց, որ վարչապետն օֆշորային գոտում կազմակերպություն է գրանցած եղել ու փողերի լվացմամբ զբաղվել։
Ըստ գործարար Փայլակ Հայրապետյանի՝ Տիգրան Սարգսյանն իր մասնակցությունն է ունեցել իրենց բիզնեսի սնանկացման գործում։
Հիշեցնենք, որ «Հետք» կայքը հրապարակել էր փաստաթուղթ, ըստ որի՝ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանը գործարար Փայլակին «քցած» Աշոտ Սուքիասյանի հետ միասին Կիպրոսի օֆշորում գրանցել են մի կազմակերպություն, որին «Ամերիա» բանկով 10 միլիոն դոլարից ավել գումարներ են փոխանցվել ու հետ փոխանցվել «Ամերիա» բանկ. փող «լվալու» դասական սխեմա։
Թվում է, թե այս լուրը պետք է թիվ մեկը լիներ լրատվական դաշտում, քանզի նման կոռուպցիոն գործարքների դեպքում պաշտոնյաներն առնվազն հեռացվում են պաշտոնից, իսկ նորմալ երկրներում՝ նաև քրեական գործ է հարուցվում, բայց մերն ուրիշ է։
Իրենց հակաօլիգարխիկ և հակակոռուպցիոն պայքարի առաջամարտիկ ինքնահռչակած «1in.am»–ն ու մյուս «Mutit.am»-ներն այս թեմայի շուրջ համավոր հարսի պես են իրենց պահում։ Դատելով ամենից՝ «անկախ» կայքերին հրահանգված է ծպտուն չհանել և որևէ մեկնաբանություն չներկայացնել Տիգրան Սարգսյանի օֆշորային արկածների մասին։
Փաստորեն, «անկախ» մամուլի համար յուրօրինակ օֆշորային թեմաներ կան։ Թեմաներ, որոնք ազատված են գնահատականներից ու լուսաբանումից այնպես, ինչպես օֆշորային տարածքում գրանցված կազմակերպությունները՝ հարկերից։
Առնվազն զարմանալի է, որ առավոտից–երեկո օլիգարխիայի, քաղաքացիականության և բարեփոխումների թեմայով «լավաշներ» թխող լրատվամիջոցները բաց են թողնում Տիգրանի կոռուպցիոն պատմությունը։ Սա հերթական անգամ ապացուցում է, որ «անկախները» կառավարվում են շատ կոնկրետ տեղից և զբաղվում են բացառապես Սերժ Սարգսյանի մենիշխանությանն այս կամ այն չափով հակադրվող ուժերի ու անհատների դեմ «մուտիլովկաներ» տարածելով։
Թվում է, թե իշխանության բարի և չար թևերի մասին վերլուծականներ հրապարակող լրատվամիջոցները պետք է կոնկրետ հարցադրումներով հանդես գան ու իրենց սիրելի «արևմտամետ» Սերժ Սարգսյանից պահանջեն ապահով Հայաստանին խոչընդոտող երևույթների դեմ պայքարել։ Սակայն «անկախները» լուռ են ինչպես բելոռուսական պարտիզանը հարցաքննության ժամանակ։ Իսկ դա նշանակում է, որ «Mutit.am»–ների կառավարման կենտրոն Բաղրամյան 26–ում ոչ միայն տեղյակ են եղել, թե ինչով է զբաղված «Հայկական աշխարհի» ճարտարապետը, այլ նաև խրախուսել են օֆշորային թեմաներով «մտածողության հեղափոխությունը»։ Հետևաբար՝ պետք չէ զարմանալ, որ հանձնարարված է լռել ու փակել թեման։ Քանզի սա այն դեպքը չէ, որ վերջում կարող է Սերժը գալ ու ասել, թե սիրուն չէ կամ կոռուպցիան գլխից բռնելու կոչ անել։ Սա նաև ինքնաասուլիս չէ, որ ինչպես ուզես և երբ ուզես ցույց տաս։
Տիգրան Սարգսյանի պահով կա կոնկրետ մեղադրանք, որը կոնկրետ պատասխան է պահանջում։ Իսկ նման դեպքերում նախագահականի տակ աշխատող լրատվամիջոցներն արդեն չեն կարող որպես «դհոլ» օգտագործել, ասենք, մեկհոգանոց կուսակցության ղեկավար և համատեղությամբ կոռուպցիայի դեմ պայքարի «առաջամարտիկ» Գառնիկ Մարգարյանին կամ կայքերի էջերից Սերժ Սարգսյանի համար քծնանքի հուշ–երեկոներ կազմակերպող Դավիթ Շահնազարյանին։ Իշխանությունների համար լավագույն լուծումը նման դեպքերում շեղող թեմաներ գտնելն է։ Օրինակ՝ «հայրենասիրությունը» կամ միասեռականությունը։ Չնայած այդ դեպքերում էլ թեման գալիս կպնում է իշխանությանը։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Մեկ ուշագրավ հանգամանք. հերիք է Գագիկ Ծառուկյանին պատկանող հիմնարկներից մեկում աշխատողի բաջանաղի եղբոր աներձագի ընկերուհու հարևանը մի պատմության մեջ ընկած լինի կամ նույնիսկ ընկած էլ չլինի, «անկախ» մամուլն օպերատիվ ձևով տարածում է այդ «թույն» լուրը և շտապում հնչեղ վերնագրերով լավաշ–հոդվածներ գրել ԲՀԿ–ի դեմ։ Բայց արի ու տես, որ Սերժ Սարգսյանի անփոխարինելի վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ կոնկրետ թալանի դեպքի մասին սրանք ալարում են գրել։
Բա ու՞ր մնաց հակաօլիգարխիկ պայքարն ու հղփացած պաշտոնյաների դեմ արշավ իրականացնելու էնտուզիազմը։ Քարկա՞պ եք ընկել, տղե՛րք։ Ինչքա՞ն կարող եք «Սերժը գազի գնի պատճառով չգնաց Բիշքեկ ու դեմարշ արեց Ռուսաստանի դեմ» հեքիաթը պտտեցնել։ Քանի՞ ոչխարի կկարողանաք այդ հեքիաթով համոզել, որ ռուսական հատուկ ծառայությունների կողմից մեդալով պարգևատրված Սերժը հանկարծ ու դարձել է արևմտամետ և թունդ անկախական։
«Անկախ» մամուլի «օֆշորային» թեմաները

Չէ, իրոք որ գաղջ մթնոլորտ է տիրում մեզանում։