Ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը համարվում է վարչապետ Տիգրան Սարգսյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը։ Թերևս՝ ամենամտերիմը։
Վարչապետի ու նախարարի միջև քավոր–սանիկային հարաբերություններ կան (և ոչ միայն քավոր–սանիկային)։
Դավիթ Սարգսյանը Տիգրան Սարգսյանի անբաժան ուղեկիցն է վերջինիս Կենտրոնական բանկի նախագահ աշխատած տարիներից։
Վարչապետի ու Դավիթի համատեղ գործունեությունը գնահատելիս տեղին է հիշել «Բարձրացի՛ր, բարձրացրո՛ւ» կարգախոսը։ Որքան առաջ է գնացել Տիգրանը, այնքան պաշտոնական առաջխաղացում է ունեցել նաև Դավիթը։ Այսպես բարձրանալով՝ անբաժան զույգը նորանոր «բնագծեր» նվաճեց։ Տիգրանը հասավ վարչապետի աթոռին, իսկ Դավիթը՝ սկզբում կառավարության աշխատակազմի ղեկավարի, ապա ֆինանսների նախարարի պաշտոնին։
Տարածված տեսակետի համաձայն՝ Դավիթ Սարգսյանըմանր ինտրիգների մեծ վարպետ է և «մուտիլովկաներ» անելու անկրկնելի վարպետ։ Նա խուսափում է մամուլի հետ շփումներից՝ առաջնորդվելով «Լռիր՝ խելացու տեղ կանցնես» և «Ուտելիս չեն խոսում» հայտնի սկզբունքներով։ Նախարարի պաշտոնը, սակայն, ստիպում է խոսել, և Դավիթը խոսեց։ Նա իր առաջին հարցազրույցը տվեց Սերժ Սարգսյանի և իշխանության թևերից մեկի շահերը սպասարկող «lragir.am» կայքին։ Արդյունքում պարզվեց, որ Տիգրան Սարգսյանն իզուր չէ ժամանակ կորցրել երիտասարդի վրա, քանզի Դավիթն իր տեսակով և մտածողությամբ ներդաշնակ է իշխանական թիմի հետ։
Այսպես, ֆինանսների նախարարի կարծիքով Հայաստանի արտաքին պարտքը վտանգավոր սահմանագծի վրա չէ, քանզի չի հատել ՀՆԱ-ի 50%–ը, իսկ եթե նույնիսկ հատի ու դառնա ՀՆԱ–ի չափ, ապա կրկին խնդիր չկա, քանզի տնտեսության աճի տեմպերը պարտքի սպասարկման համեմատ առաջանցիկ լինելու պարագայում ամեն ինչ «OK» է գնահատվում։
Նկատենք, որ հայտարարելով, թե Հայաստանն արտաքին պարտքի մասով խնդիրներ չունի՝ նախարարը հակասել է ինքն իրեն։ Բանն այն է, որ վերջին հինգ տարում ՀՀ արտաքին պարտքն աճել է 3 անգամ, իսկ ահա նույն ժամանակահատվածում տնտեսությունը դոփել է տեղում։ Այսինքն՝ 2009–ի երկնիշ անկումից հետո Հայաստանում արձանագրվող տնտեսական աճն ակնհայտորեն առաջանցիկ տեմպ չունի պարտքի աճի ու դրա սպասարկման համեմատ, մանավանդ որ ՀՆԱ–ի աճն անվանական է (ինֆլյացիան «մաքրելուց» հետո ակնհայտ է դառնում, որ հինգ տարվա մեջ ՀՆԱ ծավալները գրեթե չեն փոխվել)։
Տիգրան Սարգսյանի վարած քաղաքականությունը հուշում է, որ իր կադրը, «առաջանցիկ տեմպերի» տեսության մասին խոսելով, ընդամենը փորձել է արդարացնել սերունդների հաշվին նոր արտաքին պարտքեր կուտակելու իրենց ծրագրերը։
Ինչպես հայտնի է, «նոր» կառավարությունը որոշել է միջազգային շուկայում պարտատոմսեր թողարկել՝ ՌԴ–ից վերցրած 500 մլն դոլար վարկը մարելու համար։ Վարկ, որի միջոցները, մեղմ ասած, անարդյունավետ են օգտագործվել, թեև Տիգրանի Դավիթն այլ կարծիքի է։ Օֆշորներում «դեգերող» միջոցները, ի դեպ, այդ վարկային միջոցներից են եղել, իսկ օֆշորում գրանցված կազմակերպության բաժնետեր է նաև Դավիթի Տիգրանը։
Անցնենք առաջ։
Դավիթի հարցազրույցից պարզ է դառնում, որ նա ոչ միայն պետության պարտքերի մասին «առաջանցիկ» պատկերացումներ ունի, այլ նաև տիրապետում է թվային աճպարարությանն ու դեմագոգիայի արվեստին։ Անդրադառնալով Հայաստանում աղքատության խնդրին՝ նա իր շեֆից ոչ պակաս հնարամիտ պատասխաններ է տվել։
«Ինչ վերաբերում է աղքատների ընդհանուր թվաքանակին, ընդհանրապես այդ նույն 36 կամ 37 տոկոս ցուցանիշը նունպես շահարկման առարկա է վերջին տարիներին: Իրականում մեթոդաբանություն է փոխվել՝ կա այսպես կոչված հին մեթոդաբանություն և նոր մեթոդաբանություն: Շատ հաճախ մեր ընդդիմախոսները վերցնում են հին մեթոդաբանությամբ 22 տոկոսը: Աղքատությունը նոր մեթոդաբանությամբ դարձել է 37 տոկոս: Եթե մենք այս նոր մեթոդաբանությամբ հին ցուցանիշի վրա հաշվարկենք, ինքը կդառնար 29 տոկոս, միայն 7 տոկոսային կետ մեթոդաբանության փոփոխության արդյունք է»,– նշել է երիտնախարարը։
Փաստորեն, աղքատության աճը Հայաստանում ոչ այնքան իրական է, որքան մեթոդաբանական։ Այ, եթե մեթոդաբանությունը չփոխվեր, ապա մարդիկ այդքան չէին աղքատանա։ Ասել է թե՝ վիճակագիրներն են մեղավոր, որ աղքատության թիվը մեծացել է։ Մենք էլ կարծում էինք, թե վիճակագիրները դեռ մի բան էլ պակասեցնում են աղքատների թիվը։ Պարզվում է՝ այդպես չէ։
Նախարարն ուշագրավ պատասխան է տվել նաև տնտեսական իրավիճակի մասով։
«Մի ցուցանիշ կա, որը Համաշխարհային բանկի պաշտոնական փաստաթղթերից մեկում էր՝ եթե չլինեին բոլոր այն ծախսերը, բոլոր այն գործողությունները, որոնք ճգնաժամային տարում իրականացրեց Հայաստանը, մենք կունենայինք աղքատության ցուցանիշ ոչ թե 36 տոկոս, այլ՝ 57: Հիմա 37-ն իհարկե բարձր է, բայց կարող էր լինել 57: Արդյունավետության մասին խոսելուց պետք է նաև նման ցուցանիշներ հաշվի առնել»,–խոստացված ՀՆԱ 9 տոկոս աճի փոխարեն 14,4 տոկոս անկում (դրամական հաշվարկով) և 11,2 տոկոս աղքատության ցուցանիշի փոխարեն 37 տոկոս աղքատների բանակ ապահոված կառավարության արդյունավետության մասին է խոսում նախարարը։
Եկեք արձանագրենք, որ Դավիթի դեմագոգիան ամբողջությամբ տեղավորվում է իշխանությունների սիրած բանաձևի մեջ՝ կարող էր ավելի վատ լինել։ Ձախողված կառավարության աշխատանքը Դավիթը դրական է գնահատում հենց այդ բանաձևի շրջանակներում։ Միշտ էլ կարելի է ասել, որ ավելի վատ կլիներ եթե մենք չլինեինք. դե գնա ապացուցիր, որ այդպես չէ։
Տիգրան Սարգսյանն ու իր թիմը 2009–ին դոլարային հաշվարկով ՀՆԱ 35–տոկոսանոց անկման ցուցանիշ են գրանցել, ինչը 10 անգամ ավելի շատ է, քան համաշխարհային անկման միջին թիվը, սակայն լկտիություն ունեն հայտարարելու, թե կարող էր ավելի վատ լինել, եթե իրենք չմիջամտեին։ Դա նույնն է թե բժիշկը վատ վիրահատություն անցկացնի, բայց առանց ամաչելու ասի, թե կարող էր ավելի վատ լինել, եթե ինքը չլիներ վիրահատողը։
Եվ այսպես, Ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանիբենեֆիսը կայացավ։ Նա ցույց տվեց, որ արժանիորեն է տեղ զբաղեցրել «նոր» կառավարության կազմում։
Ֆինանսների նախարարի բենեֆիսը
Ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը համարվում է վարչապետ Տիգրան Սարգսյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը։ Թերևս՝ ամենամտերիմը։
Վարչապետի ու նախարարի միջև քավոր–սանիկային հարաբերություններ կան (և ոչ միայն քավոր–սանիկային)։
Դավիթ Սարգսյանը Տիգրան Սարգսյանի անբաժան ուղեկիցն է վերջինիս Կենտրոնական բանկի նախագահ աշխատած տարիներից։
Վարչապետի ու Դավիթի համատեղ գործունեությունը գնահատելիս տեղին է հիշել «Բարձրացի՛ր, բարձրացրո՛ւ» կարգախոսը։ Որքան առաջ է գնացել Տիգրանը, այնքան պաշտոնական առաջխաղացում է ունեցել նաև Դավիթը։ Այսպես բարձրանալով՝ անբաժան զույգը նորանոր «բնագծեր» նվաճեց։ Տիգրանը հասավ վարչապետի աթոռին, իսկ Դավիթը՝ սկզբում կառավարության աշխատակազմի ղեկավարի, ապա ֆինանսների նախարարի պաշտոնին։
Տարածված տեսակետի համաձայն՝ Դավիթ Սարգսյանը մանր ինտրիգների մեծ վարպետ է և «մուտիլովկաներ» անելու անկրկնելի վարպետ։ Նա խուսափում է մամուլի հետ շփումներից՝ առաջնորդվելով «Լռիր՝ խելացու տեղ կանցնես» և «Ուտելիս չեն խոսում» հայտնի սկզբունքներով։ Նախարարի պաշտոնը, սակայն, ստիպում է խոսել, և Դավիթը խոսեց։ Նա իր առաջին հարցազրույցը տվեց Սերժ Սարգսյանի և իշխանության թևերից մեկի շահերը սպասարկող «lragir.am» կայքին։ Արդյունքում պարզվեց, որ Տիգրան Սարգսյանն իզուր չէ ժամանակ կորցրել երիտասարդի վրա, քանզի Դավիթն իր տեսակով և մտածողությամբ ներդաշնակ է իշխանական թիմի հետ։
Այսպես, ֆինանսների նախարարի կարծիքով Հայաստանի արտաքին պարտքը վտանգավոր սահմանագծի վրա չէ, քանզի չի հատել ՀՆԱ-ի 50%–ը, իսկ եթե նույնիսկ հատի ու դառնա ՀՆԱ–ի չափ, ապա կրկին խնդիր չկա, քանզի տնտեսության աճի տեմպերը պարտքի սպասարկման համեմատ առաջանցիկ լինելու պարագայում ամեն ինչ «OK» է գնահատվում։
Նկատենք, որ հայտարարելով, թե Հայաստանն արտաքին պարտքի մասով խնդիրներ չունի՝ նախարարը հակասել է ինքն իրեն։ Բանն այն է, որ վերջին հինգ տարում ՀՀ արտաքին պարտքն աճել է 3 անգամ, իսկ ահա նույն ժամանակահատվածում տնտեսությունը դոփել է տեղում։ Այսինքն՝ 2009–ի երկնիշ անկումից հետո Հայաստանում արձանագրվող տնտեսական աճն ակնհայտորեն առաջանցիկ տեմպ չունի պարտքի աճի ու դրա սպասարկման համեմատ, մանավանդ որ ՀՆԱ–ի աճն անվանական է (ինֆլյացիան «մաքրելուց» հետո ակնհայտ է դառնում, որ հինգ տարվա մեջ ՀՆԱ ծավալները գրեթե չեն փոխվել)։
Տիգրան Սարգսյանի վարած քաղաքականությունը հուշում է, որ իր կադրը, «առաջանցիկ տեմպերի» տեսության մասին խոսելով, ընդամենը փորձել է արդարացնել սերունդների հաշվին նոր արտաքին պարտքեր կուտակելու իրենց ծրագրերը։
Ինչպես հայտնի է, «նոր» կառավարությունը որոշել է միջազգային շուկայում պարտատոմսեր թողարկել՝ ՌԴ–ից վերցրած 500 մլն դոլար վարկը մարելու համար։ Վարկ, որի միջոցները, մեղմ ասած, անարդյունավետ են օգտագործվել, թեև Տիգրանի Դավիթն այլ կարծիքի է։ Օֆշորներում «դեգերող» միջոցները, ի դեպ, այդ վարկային միջոցներից են եղել, իսկ օֆշորում գրանցված կազմակերպության բաժնետեր է նաև Դավիթի Տիգրանը։
Անցնենք առաջ։
Դավիթի հարցազրույցից պարզ է դառնում, որ նա ոչ միայն պետության պարտքերի մասին «առաջանցիկ» պատկերացումներ ունի, այլ նաև տիրապետում է թվային աճպարարությանն ու դեմագոգիայի արվեստին։ Անդրադառնալով Հայաստանում աղքատության խնդրին՝ նա իր շեֆից ոչ պակաս հնարամիտ պատասխաններ է տվել։
«Ինչ վերաբերում է աղքատների ընդհանուր թվաքանակին, ընդհանրապես այդ նույն 36 կամ 37 տոկոս ցուցանիշը նունպես շահարկման առարկա է վերջին տարիներին: Իրականում մեթոդաբանություն է փոխվել՝ կա այսպես կոչված հին մեթոդաբանություն և նոր մեթոդաբանություն: Շատ հաճախ մեր ընդդիմախոսները վերցնում են հին մեթոդաբանությամբ 22 տոկոսը: Աղքատությունը նոր մեթոդաբանությամբ դարձել է 37 տոկոս: Եթե մենք այս նոր մեթոդաբանությամբ հին ցուցանիշի վրա հաշվարկենք, ինքը կդառնար 29 տոկոս, միայն 7 տոկոսային կետ մեթոդաբանության փոփոխության արդյունք է»,– նշել է երիտնախարարը։
Փաստորեն, աղքատության աճը Հայաստանում ոչ այնքան իրական է, որքան մեթոդաբանական։ Այ, եթե մեթոդաբանությունը չփոխվեր, ապա մարդիկ այդքան չէին աղքատանա։ Ասել է թե՝ վիճակագիրներն են մեղավոր, որ աղքատության թիվը մեծացել է։ Մենք էլ կարծում էինք, թե վիճակագիրները դեռ մի բան էլ պակասեցնում են աղքատների թիվը։ Պարզվում է՝ այդպես չէ։
Նախարարն ուշագրավ պատասխան է տվել նաև տնտեսական իրավիճակի մասով։
«Մի ցուցանիշ կա, որը Համաշխարհային բանկի պաշտոնական փաստաթղթերից մեկում էր՝ եթե չլինեին բոլոր այն ծախսերը, բոլոր այն գործողությունները, որոնք ճգնաժամային տարում իրականացրեց Հայաստանը, մենք կունենայինք աղքատության ցուցանիշ ոչ թե 36 տոկոս, այլ՝ 57: Հիմա 37-ն իհարկե բարձր է, բայց կարող էր լինել 57: Արդյունավետության մասին խոսելուց պետք է նաև նման ցուցանիշներ հաշվի առնել»,–խոստացված ՀՆԱ 9 տոկոս աճի փոխարեն 14,4 տոկոս անկում (դրամական հաշվարկով) և 11,2 տոկոս աղքատության ցուցանիշի փոխարեն 37 տոկոս աղքատների բանակ ապահոված կառավարության արդյունավետության մասին է խոսում նախարարը։
Եկեք արձանագրենք, որ Դավիթի դեմագոգիան ամբողջությամբ տեղավորվում է իշխանությունների սիրած բանաձևի մեջ՝ կարող էր ավելի վատ լինել։ Ձախողված կառավարության աշխատանքը Դավիթը դրական է գնահատում հենց այդ բանաձևի շրջանակներում։ Միշտ էլ կարելի է ասել, որ ավելի վատ կլիներ եթե մենք չլինեինք. դե գնա ապացուցիր, որ այդպես չէ։
Տիգրան Սարգսյանն ու իր թիմը 2009–ին դոլարային հաշվարկով ՀՆԱ 35–տոկոսանոց անկման ցուցանիշ են գրանցել, ինչը 10 անգամ ավելի շատ է, քան համաշխարհային անկման միջին թիվը, սակայն լկտիություն ունեն հայտարարելու, թե կարող էր ավելի վատ լինել, եթե իրենք չմիջամտեին։ Դա նույնն է թե բժիշկը վատ վիրահատություն անցկացնի, բայց առանց ամաչելու ասի, թե կարող էր ավելի վատ լինել, եթե ինքը չլիներ վիրահատողը։
Եվ այսպես, Ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանի բենեֆիսը կայացավ։ Նա ցույց տվեց, որ արժանիորեն է տեղ զբաղեցրել «նոր» կառավարության կազմում։
Կորյուն Մանուկյան