Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներ (Իսպանիա, Լիբանան)
Մայիսի 26-ին Իսպանիայում ՀՀ դեսպանությունը եւ նորաստեղծ «Մադրիդի հայեր» համայնքային ասոցիացիան կազմակերպեցին միջոցառում` նվիրված Հանրապետության տոնին:
Մադրիդահայության եւ հայ ազգի բարեկամ իսպանացի մտավորականների առջեւ ներածական խոսքով հանդես եկավ Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը եւ համայնքային նոր կառույցի նախագահ Կարեն Մարդանյանը:
Միջոցառմանը ներկայացվեցին փաստագրական նյութեր, ցուցադրվեց վավերագրական ֆիլմ, որին հետեւեց համայնքային ուժերով կազմակերպված համերգը:
***
Մայիսի 28-ին Բեյրութում ՀՅԴ նախաձեռնությամբ Բուրջ Համուդի «Հովհաննես Պողոսյան» թատերասրահում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 95-ամյակին: Հանդիսությանը ներկա էին Լիբանանի հայազգի ներկա եւ նախկին նախարարներ, պատգամավորներ, պետական պաշտոնյաներ, քաղաքական եւ հոգեւոր այրեր, հայ համայնքի տարբեր կառույցների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:
Լիբանանի եւ Հայաստանի օրհներգերից հետո ցուցադրվեց մայիսի 28-ի խորհրդին նվիրված տեսաերիզ: Ապա ողջույնի խոսքով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա նշեց, որ մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդի միասնականության, անպարտելիության ոգու եւ կամքի դրսեւորում էին: Դեսպանը ընդգծեց, որ չնայած հայրենազրկման, հնամյա մշակույթի ոչնչացման փորձերի, իր հանդեպ կատարված ոճրագործությունների, հայ ժողովրդին ուղեկցել է անկախության եւ անկախ Հայաստանի տեսլականը, որ մարմնավորում է ազատությունը, մարդկային ու ազգային արժանապատվությունը: Նա համոզմունք հայտնեց, որ հայ ժողովուրդը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ, նվիրումով եւ համերաշխությամբ ի վիճակի է լուծելու իր առջեւ դրված ամենաբարդ խնդիրները:
Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ դոկտոր Փոլ Հայդոստյանն իր ելույթում նշեց, որ համայն հայության զինվորագրվելու երեւույթը նպաստել է, որպեսզի իրականանա ժողովրդի ազատ ապրելու կոչումն ու իրավունքը: Նա կոչ արեց «ականջալուր լինել սարդարապատյան զանգերի ղողանջին, որպեսզի հանրապետություն կերտելու աստիճանի հասած ժողովուրդն իր Սփյուռքով եւ ազատ անկախ Հայաստանի Հանրապետությամբ շարունակի ամրապնդել անկախությունը եւ արժանապատվորեն պահպանել հայ ազգային ինքնությունը»:
Լիբանանի ԱԺ պատգամավոր Հակոբ Բագրատունին իր ելույթում անդրադարձավ Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման պայմաններին, մթնոլորտին, դժվարություններին եւ իրագործումներին: