Լրահոս

31.05.2013 09:38


Հունիսի 3-ից Երևանում նոր տեսախցիկներ կգործարկվեն

Հունիսի 3-ից Երևանում նոր տեսախցիկներ կգործարկվեն

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2013 թվականի հունիսի 3-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Նալբանդյան-Թումանյան, Կոմիտասի-Վրացական, Մաշտոցի-Իսահակյան, Սեբաստիայի-Տիչինայի և Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկներում:

Ճանապարհային ոստիկանությունը կրկին վարորդներին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Այս խորագրի վերջին նյութերը