Մայիսի 31-ի ժամը 06։33-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհին` Գորայք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 33 DL 304 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել մոտակա ձորակի եզրին, ինչից ավտոմեքենայի վարորդ Ա. Ջանալյանը (ծնվ. 1975թ.) և ուղևոր Ռ. Հակոբյանը (ծնվ. 1975թ.) տեղափոխվել են Սիսիան քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:
Պատահար Վայք-Սիսիան ավտոճանապարհին