Լրահոս

08.07.2009 16:35


Էդվարդ Նալբանդյան. Արցախի կարգավիճակի որոշման իրավունքը պատկանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին

Էդվարդ Նալբանդյան. Արցախի կարգավիճակի որոշման իրավունքը պատկանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին

Հուլիսի 8-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին, Բեռնար Ֆասիեին, Մեթյու Բրայզային և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:  

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր:

 Անդրադառնալով Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող բանակցությունների ձևաչափին' Էդվարդ Նալբանդյանը նշեց բանակցային գործընթացում արցախյան կողմի լիակատար մասնակցության անհրաժեշտությունը՝ որպես խաղաղ գործընթացի արդյունավետության երաշխիք:  

Համանախագահներն իրենց ափսոսանքը հայտնեցին, որ եղանակային պայմանների պատճառով այս անգամ չկարողացան այցելել Ստեփանակերտ:   

Հանդիպումից հետո, լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Արդբեջանի արտգործնախարարի հայտարարաթյունը Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավարության տրամադրման մասին՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Արցախի կարգավիճակի հարցը  Ադրբեջանի արտգործնախարարի որոշելիքը չէ, այդ հարցի որոշման իրավունքը պատկանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:

Այս խորագրի վերջին նյութերը