Աշխարհ

31.05.2013 11:24


Սիրիա–Իսրայել հակամարտությունը կարող է պատերազմի վերաճել

Սիրիա–Իսրայել հակամարտությունը կարող է պատերազմի վերաճել

«Սիրիայում ժողովրդական հուժկու ձգտում կա Գոլանի բարձրունքում Իսրայելի դեմ դիմադրության ճակատ բացելու հարցում»,–«Ալ Մանար» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Նա նշել է, թե դրա համար շատ նախադրյալներ կան՝ ընդգծելով, թե դա հեշտ քայլ չէ:

1967թ. Իսրայելի կողմից գրավված Գոլանի բարձրունքների պատկանելության հարցը Թել–Ավիվի և Դամասկոսի միջև առկա հակամարտությանում գլխավորն է: Վերջին ամիսներին Գոլանի շրջանում տեղի են ունեցել մի շարք միջադեպեր ՄԱԿ-ի խաղաղապահների հետ, ինչպես նաև փոխհրետակոծութուն Իսրայելի և Սիրիայի միջև:

Ինչպես նշում է «Ռոսսիա 24» հեռուստաալիքը, հարցազրույցում նախագահ Ասադը նաև խոսել է ռուսական «ԷՍ–300» զենիթա-հռթիռային համակարգերի մատակարարման թեմայով՝ նշելով, թե դա կապված չէ սիրիական ճգնաժամի հետ, ուղղակի այդպիսով Ռուսաստանը հավատարիմ է մնում նախկինում Դամասկոսի հետ ստորագրած ռազմական պայմանագրերին։

Այս խորագրի վերջին նյութերը