Արսեն Ղազարյան. «Գազի և էլեկտրաէներգիայի թանկացումը կունենա նեգատիվ ազդեցություն»
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի համոզմամբ՝ գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացումը«խիստ հարվածի տակ կդնի» առաջիկա տարիների երկրի տնտեսական զարգացման տեմպերը:
«Բնական է, որ սա կունենա նեգատիվ ազդեցություն»,-«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Արսեն Ղազարյանը.
«Մեր միությունը պատրաստվում է դիմում հղել Կառավարությանը, որտեղ մենք նշում ենք, որ, ամեն ինչ հասկանալով, գտնում ենք, որ տնտեսական զարգացման տեմպերը կարող են վնասվել, նույնիսկ Կառավարության այսօր ծրագիրը` 7 տոկոս տնտեսական աճով: Արտահանմանն ուղղված մեր ռազմավարությունը, բարակ շերտով արդեն ձեւավորված արդյունաբերական ոլորտը, որի մասին արդեն վերջին տարիներին մենք ընդգծել ենք, կարող են խիստ հարվածի տակ ընկնել»:
Ղազարյանը հավելել է, որ իրենց դիմումով Կառավարությանը կոչ են անում լուրջ քննարկումներ բացել նաեւ գործարար աշխարհի հետ.
«Սուբսիդիաների, կոմպենսացիայի մասին, այլընտրանքային էներգակիրների օգտագործման եւ ամենակարեւորը, որ այն ձեռնարկությունները, որոնք պատրաստ են ներդնել էներգախնայման համակարգեր, նրանց ապահովենք էժան ֆինանսական ռեսուրսներով, որպեսզի կարողանան արագ այդ տեղադրումն անել: Այլապես մեր մրցունակությունը եւ այն ձեռքբերումները, որ վերջապես մենք ունենք արդյունաբերական քաղաքականության ոլորտում, խիստ կասկածելի վիճակում են գտնվելու»:
Անդրադառնալով վերջերս ձեւավորված Կառավարության ծրագրին` Արսեն Ղազարյանը նշեց, թե այդ ծրագրով նախատեսված 7 տոկոս տնտեսական աճին հասնելը «լուրջ սխրանք կհամարվի», քանի որ աշխարհը այդպես էլ ամբողջովին ուշքի չի եկել ֆինանսատնտեսական ճգնաժամից:
«Այլ բան է, որ այս 7 տոկոսի աճը իրոք չի կարողանում ապահովել շարքային քաղաքացու կենսամակարդակի որակական փոփոխություն, չի կարողանում ապահովել տնտեսական զարգացման այն տեմպերը, որը կբերի ավելի մեծ աշխատատեղեր… չի ապահովելու աշխատատեղեր այն քանակով, որ մենք կարողանանք էապես փակել արտագաղթի ճանապարհը», -ասել է Արսեն Ղազարյանը` առանձնացնելով, թե ինչն է այդ ծրագրում թերահավատություն առաջացնում.
«Մարդիկ ուզում են տեսնել, որ առաջին հերթին բիզնեսում հավասար մրցակցային դաշտ լինի: Մոնոպոլիա բառը չեմ ուզում օգտագործել, որովհետեւ, բացի շաքարավազի ներկրումից, մենք չունենք մի ապրանքի կամ արտադրությամբ ոլորտ, որտեղ լինի ակնհայտ մոնոպոլիա: Մենք ունենք գերակա դիրք եւ ունենք չարաշահումներ, արտոնյալ կարգավիճակ, որը բերում է գերշահույթների և այն վիճակին, երբ մրցակիցները կործանվում են»:
Արսեն Ղազարյան. «Գազի և էլեկտրաէներգիայի թանկացումը կունենա նեգատիվ ազդեցություն»
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի համոզմամբ՝ գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացումը «խիստ հարվածի տակ կդնի» առաջիկա տարիների երկրի տնտեսական զարգացման տեմպերը: