Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպել է Սթիվեն Ալլենին
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Սթիվեն Ալլենին (Steven R.Allen): Սա պրն. Ալլենի առաջին այցն էր տարածաշրջան՝ ս.թ. ապրիլին գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո:
Ողջունելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարին՝ Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց գրասենյակի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի համար, որոնք ուղղված են երեխաների իրավունքների պաշտպանությանը, կրթությանն ու առողջապահական հիմնախնդիրների լուծմանը: Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանը կարևորեց 2010-2015թթ. Հայաստանում գործողությունների ծրագրի իրականացումը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց ՀՀ ԱԺ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որով նոր հնարավորություններ են բացվում երեխայի իրավունքների պաշտպանության հարցում:
Պրն. Ալենն իր հերթին շնորհակալություն հայտնեց ՀՀ իշխանությունների հետ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համագործակցության մակարդակի ու ծավալի համար: