Լրահոս

31.05.2013 13:33


ՀՔԾ-ն հրաժարվում է

ՀՔԾ-ն հրաժարվում է
Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվում է քրեական հետապնդում իրականացնել բնապահպանության նախարարության պաշտոնյաների նկատմամբ:
12 ապրիլի 2013 թվականին ՀՀ Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Ա.Միրզոյանը Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության կողմից ներկայացված՝ հանցագործության մասին հաղորդումը հասցեագրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանին այն պատճառաբանությամբ, որ ՀՔԾ-ն նախաքննություն է իրականացնում միայն ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնական դիրքի կապակցությամբ կատարած հանցագործությունների վերաբերալ: ՀՀ ՀՔԾ-ն նշել է, որ մեր կողմից ներկայացված հաղորդման մեջ նշված անձիք ՀՔԾ քննիչների քննությանը ենթակա հանցագործությունների հատուկ սուբյեկտ չեն հանդիսանում:
ՀՔԾն պարտավոր էր վարույթ սկսել բնապահպանության նախարարության պատասխանատուների նկատմամբ: Ստացվում է, որ առանց իրավական հիմքերի ՀՔԾ-ն հրաժարվել է քրեական հետապնդում իրականացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ: Հետևապես, մենք անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ ՀՔԾ-ից պահանջել վերանայելու իրենց գործողությունները և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու նաև ՀՀ բնպահպանության նախարարության ղեկավար աշխատողների նկատմամբ, ովքեր պատասխանատու են տեսչական ստուգումներ իրականացնելու համար:
Միևնույն ժամանակ, դատախազությունը քննում է հանցագործության մասին հաղորդման այն մասը, որը վերաբերում է Վալլեքս Գրուպի հանցավոր գործունեությանը:
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նածաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը