Լրահոս

31.05.2013 13:43


Հրայր Թովմասյանը հակադարձել է իրեն դալաններում ծեծելու Վահան Հովհաննիսյանի հայտարարությանը

Հրայր Թովմասյանը հակադարձել է իրեն դալաններում ծեծելու Վահան Հովհաննիսյանի հայտարարությանը

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի հայտարարությանը և ցավ հայտնել, որ ԱԺ–ի ինտելեկտուալ պատգամավորներից մեկը ուժի դիրքերից է խոսում։

–Դեռևս 12 տարի առաջ ինձ ընդհանրապես ոչ ոք չէր սատարում, ու ես իմ ընտրատարածքում այնքան ձայն եմ հավաքել, որ չգիտեմ՝ նա իր ընտրատարածքներում երբևիցե այդքան ձայն հավաքե՞լ է: Այն ընտրատեղամասերում, որտեղ ինքն ու իր կուսակցականներն են քվեարկում, որքա՞ն ձայն են ստանում, և իմ կուսակցական դառնալուց հետո այդ ընտրատեղամասերում իմ կուսակցությունը որքան է ստանում,-Վահան Հովհաննիսյանին հակադարձել է Հ. Թովմասյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Վահան Հովհաննիսյանը հայտարարել էր՝ այս 2 օրվա ընթացքում իշխանության ծրագիրը պաշտպանելու այնպիսի կրկեսային հնարքներ են օգտագործվել, որ ինքը ցնցված է։

«Ես ուզում եմ հարց ուղղել իմ սիրելի ընկերոջը՝ պարոն Աշոտյանին, նրա կողքին նստած Հրայր Թովմասյանին, մի շարք այլ նախարարների և կառավարության անդամների՝ եթե դուք մի տեղ առանձին ձեր թեկնածությունը դնեք, ու ձեզ չպաշտպանի հանրապետության նախագահը, Հովիկ Արգամիչը, գլխավոր դատախազը, ոստիկանապետը, հայկական բանակը, դուք քանի՞ ձայն կհավաքեք: Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Ազգային ժողովում չեք լինի, այլև կարտագաղթեք: Դուք կարտագաղթեք, տղե՛րք, դուք մեր ժողովրդի մեջ չեք կարող մեկ ձայն հավաքել: Ստեղծել եք մի սիստեմ, որտեղ անընդհատ վերարտադրվում եք և մեզ ասում եք, թե դուք հաղթել եք»,-հայտարարել էր Վ. Հովհաննիսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը