Լրահոս

31.05.2013 15:48


Երվանդ Բոզոյան. «Իշխանություններն ուղղակի չեն կարող հրաժարվել իրենց վարչապետից»

Երվանդ Բոզոյան. «Իշխանություններն ուղղակի չեն կարող հրաժարվել իրենց վարչապետից»

Հարցազրույց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:

-Պարոն Բոզոյան, «Hetq.am»-ի հրապարակած նման տեղեկություններից հետո զարգացած երկրներում պաշտոնյաները հրաժարական են տալիս: Ի՞նչ եք կարծում, մեզ մոտ դա հնարավո՞ր է, իշխանությունները պատրա՞ստ են այսօր հրաժարվել Տիգրան Սարգսյանի գործունեությունից:

-Կարծում եմ՝ ո՛չ, քանի որ Տիգրան Սարգսյանի գործունեությունը սերտաճած է իշխանությունների գործունեության հետ, և իշխանությունները ուղղակի չեն կարող հրաժարվել իրենց վարչապետից:

-Իսկ հասարակությունը կարո՞ղ է ստիպել վարչապետին հրաժարական տալ:

-Ոչ, քանի որ հայ հասարակությունը պառակտված է և փաստորեն գոյություն չունի: Հասարակության կառույցները շատ թույլ են, որ առաջ տանեն այդպիսի պահանջներ: Իսկ իշխանությունները ոչ մի ուշադրություն չեն դարձնում հասարակության վրա:

-Փաստացի այսօր Տիգրան Սարգսյանի օֆշորներում գործունեության մասին տեղեկությունը հայտնվել է, այսպես ասած, «ինֆորմացիոն բլոկադայում»: Ընդամենը 4-5 կայք և մեկ թերթ, որ գրել են այդ մասին: Ինչպե՞ս դա կմեկնաբանեք, հատկապես հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանը իր երդմնակալության ժամանակ նշեց, որ խոսքի ազատության առումով մենք վերջին 5 տարիների ընթացքում զարգացում ենք ապրել:

-Դա կրկին վկայում է իշխանությունների երկերեսանիության մասին: Երբ նրանց գործունեությունը չի համապատասխանում իրենց խոսքերին: Այստեղ իշխանությունները ցույց տվեցին իրենց իրական դեմքը:

Hasarakutyun.am

Այս խորագրի վերջին նյութերը