ԵԽԽՎ նիստի մասնակիցներին հորդորել են դուրս գալ հետնամուտքից
Երևանում կայացած ԵԽԽՎՆախարարներիհանձնաժողովիմշտականնիստի մասնակիցները նիստի ավարտից հետո դուրս են եկել ոչ թե «ԱրմենիաՄարիոթ» հյուրանոցի գլխավոր մուտքից, այլ հետնամուտքից։
Արդեն տեղեկացրել էինք, որ հյուրանոցի գլխավոր մուտքի առջև Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական միության անդամները բողոքի գործողություն են իրականացնում:
Նրանք ականատես են եղել, թե ինչպես են հյուրանոցի դռնապանին կանգնեցրել մուտքի դռան մոտ, ով հյուրանոցից դուրս գալ ցանկացող հյուրերին հորդորել է հեռանալ հետնամուտքից։
Նշենք, որ ՀԱԿ երիտասարդներն այս բողոքի գործողությամբ դատապարտում էին ՀԱԿ 4 ակտիվիստների գործի, 2008թ. մարտի 1-ի և կեղծված ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ–ի արձագանքը: Բողոքի գործողության մասնակիցները պարզել էին «Եկելեքստեղ, որի՞նչանեք», «Միհովանավորեքբռնապետին» և այլ գրություններով պաստառներ:
Բողոքի գործողության մասնակիցները վստահ են, որ Հայաստանում առկա ամենաթողության, երկրի հանցավոր կառավարման, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման պատճառներից մեկն էլ այդ երևույթների նկատմամբ միջազգային հանրության, տվյալ պարագայում ԵԽԽՎ-ի ոչ համաչափ արձագանքն է։
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի շրջակայքը հսկվում էր մեծաքանակ ոստիկանների կողմից։
ԵԽԽՎ նիստի մասնակիցներին հորդորել են դուրս գալ հետնամուտքից
Երևանում կայացած ԵԽԽՎ Նախարարների հանձնաժողովի մշտական նիստի մասնակիցները նիստի ավարտից հետո դուրս են եկել ոչ թե «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի գլխավոր մուտքից, այլ հետնամուտքից։
Արդեն տեղեկացրել էինք, որ հյուրանոցի գլխավոր մուտքի առջև Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական միության անդամները բողոքի գործողություն են իրականացնում:
Նրանք ականատես են եղել, թե ինչպես են հյուրանոցի դռնապանին կանգնեցրել մուտքի դռան մոտ, ով հյուրանոցից դուրս գալ ցանկացող հյուրերին հորդորել է հեռանալ հետնամուտքից։
Նշենք, որ ՀԱԿ երիտասարդներն այս բողոքի գործողությամբ դատապարտում էին ՀԱԿ 4 ակտիվիստների գործի, 2008թ. մարտի 1-ի և կեղծված ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ–ի արձագանքը: Բողոքի գործողության մասնակիցները պարզել էին «Եկել եք ստեղ, որ ի՞նչ անեք», «Մի հովանավորեք բռնապետին» և այլ գրություններով պաստառներ:

7or.am