Լրահոս

31.05.2013 16:15


«ՀՀ հանցագործ իշխանությունների հովանավորյալ եվրոպացի չինովնիկները օր ու արև չեն ունենալու Հայաստանում»

«ՀՀ հանցագործ իշխանությունների հովանավորյալ եվրոպացի չինովնիկները օր ու արև չեն ունենալու Հայաստանում»

Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստը:
ՀԱԿ երիտասարդներն ու համախոհները այդ առթիվ բողոքի ակցիա էին կազմակերպել, որովհետև ԵԽԽՎ-ն ոչ համաչափ է արձագանքում Հայաստանում տեղ գտած ամենաթողության, երկրի հանցավոր կառավարման, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման և Հայաստանում տեղի ունեցող մյուս արատավոր երևույթներին, մասնավորապես` մարտի 1-ի սպանդի բացահայատմանն ու ՀԱԿ 4 ակտիվիստների հանդեպ իրականացվող հալածանքներին ...
Նիստից հետո եվրոպացի պաշտոնյանները դուրս եկան հետնամուտքով` խուսափելով ժողովրդից ...
Ինչպես ՀՀ հանցագործ իշխանություններն, այնպես էլ նրանց հովանավորյալ եվրոպացի չինովնիկները` օր ու արև չեն ունենալու Հայաստանում և սարսափելով ՀՀ ազատ քաղաքացուց` իրենց տեղաշարժըերը կատարելու են մկան ծակերով ...

Գուրգեն Ասատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը