ՀՀԿ և «Ժառանգության» պատգամավորները՝ վարչապետին առնչվող սկանդալի մասին
«Հետք» լրատվական կայքը երկու օր առաջ հանդես էր եկել հրապարակմամբ, ըստ որի Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերից մեկն էլ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է։ Հիշեցնենք՝ այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ:
Այսօրվա ասուլիսին «7 օր»–ը փորձել է իմանալ ԱԺ պատգամավորներ, ՀՀԿ ներկայացուցիչ Մանվել Բադեյանի և «Ժառանգության» ներկայացուցիչ Թևան Պողոսյանի տեսակետներն այն մասին, թե ինչ զարգացումներ կարող են հետևել, եթե հաստատվի վարչապետի առնչությունը ստվերային գործարքներ կատարելու համար մեղադրվող այս օֆշորային կազմակերպությանը՝ քրեական գործի հարուցո՞ւմ, վարչապետի հրաժարակա՞ն, թե՞...
Մանվել Բադեյանը հարցին բարկացած պատասխանել է, թե որևէ տեղեկություն չունի, որևէ մեկնաբանություն չի կարող անել, քանի որ փաստերին ծանոթ չէ: Ապա հավելել է, թե այդ հրապարակումն արժանահավատ չի համարում, լավ գիտի նման հրապարակումների արժեքն ու ծագումը, և քանի դեռ ինքը համոզված չէ, որևէ մեկնաբանություն չի անի:
Թևան Պողոսյանն էլ նշել է՝ եթե պարզվի, որ մարդիկ մեղավոր են, պետք է պատասխանատվության ենթարկվեն և համապատասխան պատիժ կրեն: Նա նաև նշել է, որ այս հարցում բոլորը պետք է հետևողական լինեն, քանի որ նախկին փորձը ցույց է տալիս՝ եթե դա մոռացության մատնվի, ապա հասկանալի է, որ ոչ մի պատիժ չի լինի, իսկ եթե մամուլն ու ընդդիմությունը ամեն օր հիշեցնեն և ցանկացած փոփոխության արձանագրեն, այն անհետևանք չի մնա։

7or.am