Արմեն Ռուստամյան. «Եթե Ստյոպա Սաֆարյանը փլատակների մեջ է՝ թող դուրս գա դրանցից»
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանն օրերս հայտարարել էր. «Եթե ընդդիմությունն անգամ փլատակների մեջ է, ես մտահոգված եմ նաև իշխանության վիճակով, որովհետև հավասարապես թույլ է նաև իշխող կուսակցությունը, այլապես վարչական ռեսուրսներն իր վրա չէր քաշի»:
«168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը մեկնաբանելով Ս. Սաֆարյանի խոսքերy՝ ասել է. «Ստյոպա Սաֆարյանն էլ ընդդիմության մեջ է, եթե փլատակների մեջ է՝ թող դուրս գա դրանցից: Հիմա եթե համարում են, որ ընդդիմությունը փլատակների մեջ է, ապա պետք է իրենց հարց տան, թե ինչո՞ւ այն միակ հնարավորությունը` միասնական ընդդիմադիր ճակատով հանդես գալը, որն այս պայմաններում պետք է օգտագործվեր, չօգտագործվեց»: