Այս գիշեր 2,5–կիլոմետրանոց երկնաքարը մոտցել է Երկիր մոլորակին
Երկնաքարը Երկրին ամենամոտ կետին է հասել Երևանի ժամանակով մոտ ժամը 1-ին: Այդ կետը երկրագնդից 5,8 մլն կիլոմետր է հեռու և մեր մոլորակի համար վտանգավոր չէ։
Սա մեկն է Երկիր մոլորակին մոտ երկնային ամենամեծ մարմիններից, իսկ այդպիսիք ընդամենը 600–ն են: Եթե ապագայում նման չափի ինչ–որ բան Երկիր մոլորակին բախվի, բնապահպանական ճգնաժամը կդառնա անխուսափելի:
Ի դեպ, սա այն եզակի երկնաքարերից է, որոնք նաև արբանյակ ունեն՝ նրա ուղեծրի շուրջը 600–մետրանոց մեկ այլ երկնաքար է պտտվում:
Երկնաքարն անզեն աչքով չի երևում, սակայն այն կարելի էր տեսնել անգամ սովորական աստղադիտակով: