Լրահոս

01.06.2013 10:48


Ստամբուլում բնապահպանների ցույցը վերաճել է հակաիշխանականի

Ստամբուլում բնապահպանների ցույցը վերաճել է հակաիշխանականի

Ստամբուլում տասնյակ ցուցարարներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, 60-ից ավելի մարդ էլ ձերբակալվել է ցույցը ցրելու ժամանակ:

Թղթակիցների խոսքերով՝ Թաքսիմի հրապարակի վերակառուցմանը դեմ բնապահպանների ցույցը վերաճել է հակաիշխանականի:

Տեղական «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը հայտնում է, որ ավելի քան տասը մարդ ոտքի կոտրվածքներովով և գլխի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Լուրերի համաձայն՝ տուժածների մեջ արտասահմանցիներ ևս կան:

Իրավապաշտպան «Ամնեսթի Ինթերնեյշնլ» կազմակերպությունն արդեն դատապարտել է Թուրքիայի ոստիկանության գործողությունները՝ հայտարարելով. «Թուրքիայի իշխանությունները պետք է ոստիկանությանն արգելեն ոչ համաչափ ուժ կիրառել և անհապաղ հետաքննություն սկսեն լիազորությունները գերազանեցելու կապակցությամբ»։

Այս խորագրի վերջին նյութերը