Լրահոս

08.07.2009 17:43


Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.50 տոկոսային կետով և սահմանվել 5.50%

2009 թ. հուլիսի 7-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.50 տոկոսային կետով՝ սահմանելով այն 5.50%:

2009 թ. հունիսին մայիսի նկատմամբ արձանագրվել է 0.3% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.6%' շուրջ 1.0 տոկոսային կետով ցածր լինելով ԿԲ-ի կանխատեսումներից:

ԿԲ խորհուրդը փաստել է, որ միջազգային շուկաներում որոշ ապրանքատեսակների գների աճը, ազգային արժույթի փոխարժեքի կայունության պայմաններում, արտահայտվել է նաև այդ ապրանքների ներքին գներում: Այդուհանդերձ, գնահատվածից զգալիորեն ավելի արագ տեմպերով տնտեսական անկման պայմաններում ընդհանուր առմամբ ձևավորվել է ներքին ցածր գնաճային միջավայր:

Խորհուրդը գտնում է, որ չնայած  կառավարության հակաճգնաժամային ծրագրի ընթացքից և համաշխարհային տնտեսության վերականգնման հնարավոր ժամկետներից ու տեմպերից կախված էական անորոշությունների պահպանմանը, նպատակահարմար է շարունակել տոկոսադրույքների նվազեցումը՝ զուգակցելով այն ծավալային ընդլայնման ակտիվ իրականացմամբ:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը