Ստամբուլում սկսված հակակառավարական ելույթները համազգային բնույթ են ստանում
Թաքսիմ հրապարակի և մերձակա շրջանի վերակառուցման կապակցությամբ սկսված և հակակառավարական բողոքի վերածված շարժումը Թուրքիայում նոր թափ է ստանում:
Չնայած իշխանությունների կոշտ և բուռն դիմադրությանը՝ ցուցարարների քանակը երկրաչափական պրոգրեսիայով մեծանում է:
Այսօր 40 000 ցուցարար գրավել է Եվրոպան Ասիային կապող և աշխարհում ամենածանրաբեռնվածներից համարվող, Թուրքիայի համար կենսական նշանակություն ունեցող Բոսֆորի կամուրջներից մեկը: Ամբողջ քաղաքային տրանսպորտը կանգ է առել: Անկարգությունները ճնշելու նպատակով իշխանությունները Ստամբուլ նորանոր ուժեր են բերում նույնիսկ այնպիսի հեռավոր քաղաքներից, ինչպիսին Անթալիան է:
Բողոքավորների նկատմամբ ոստիկանությունը գործադրում է ջրանետներ և արցունքաբեր գազ, իսկ ցուցարարները ոստիկանների վրա նետում են քարեր և դյուրավառ նյութերով շշեր: Սոցիալական ցանցերում լուրեր են տարածվել չորս զոհի մասին, սակայն այն դեռ պաշտոնապես չի հաստատվում: Անկարայում ցուցարարները փորձել են մոտենալ խորհրդարանի շենքին՝ արտահայտելու իրենց բողոքը:
Ստամբուլում սկսված հակակառավարական ելույթները տարածվում են նաև ուրիշ քաղաքներում և արդեն համազգային բնույթ է ստանում։ Լրատվամիջոցները հաղորդում են՝ Թաքսիմի վերակառուցման առիթով մեկնարկած հակակառավարական ցույցերը վերածվել են Էրդողանի դեմ վերջին տարիներին ամենախոշոր ընդվզման և մարտահրավերի:
Իրավապահների հետ բախումներ են գրանցվել ինչպես Ստամբուլում, այնպես էլ Անկարայում և Իզմիրում:
Հրապարակի վերակառուցման դեմ բողոքի սակավաթիվ ցույցը, որը սոցիալական ցանցերի օգտագործման շնորհիվ հակակառավարական հուժկու ալիքի է վերածվել, լուրջ գործընթաց է դառնում: