«Ազատամարտի ռահվիրա» Սերժ Սարգսյանից Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան ստացած Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հերթական անգամ ցույց տվեց, որ հենց այնպես չէ պարգևատրվել։
Սուրիկը նախորդ գիշեր ապացուցել է, որ արժանի է ոչ միայն 2–րդ, այլև բոլոր աստիճանների «մարտական խաչերի»։
Անընդունելի և անհանդուրժելի երևույթների մոլի հակառակորդ Սերժ Սարգսյանը մարզպետի պաշտոնում թողեց Սուրիկ Խաչատրյանին այն բանից հետո, երբ վերջինս ծեծեց գործարար Սիլվային (դրանից առաջ մարզպետն ու իր շրջապատը շատ ավելի լուրջ հանցագործությունների հեղինակ էին դարձել Գորիսում ու մնացել անպատիժ)։ Ծեծն այդ, ինչպես հայտնի է, դատախազության կողմից որակվեց որպես պատասխանատվություն չենթադրող։ Հասկանալի է, որ դատախազության որակումը Բաղրամյան 26–ի հրահանգով էր գրվել։ Դրանից հետո մարզպետին այլ բան չէր մնում, քան շարունակել իրեն վստահաված տարածքում Սերժի տոկոսները «խփելու» գործն ու անպատիժ կառավարումը։
Ենթադրվում է, որ գիշերվա դեպքից հետո, երբ խնջույքին հաջորդած «ռազբորկայի» ժամանակ մարզպետի տան մոտ սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն և ծանր վիրավորվել նրա եղբայրը (վիրավորվել է նաև Ս. Խաչատրյանի թիկնապահը), Սերժ Սարգսյանն ավելի լուրջ պարգև ու ավելի բարձր պաշտոն պետք է վստահի Լիսկային։ Այլապես անարդար կլինի։ Այլապես ապահով Հայաստան չենք ունենա։
Եվ իրոք՝ ինչո՞ւ պետք է Տիգրան Սարգսյանը օֆշորներում միլիոններ ֆռռացնի, միլիարդավոր դոլարների վարկերը մսխի (Սերժ Սարգսյանի աչալուրջ հայացքի ներքո, անշո՛ւշտ), Հայաստանի հայաթափմանը նպաստող սոցիալ–տնտեսական քաղաքականություն վարի ու մնա վարչապետ, իսկ ահա «կակոյ նիբուծ» սպանության մասնակից դարձած մարզպետն առաջխաղացում չունենա կամ առնվազն տեղում չմնա։
Ի դեպ, վարչապետը հիմա պետք է «մաղարիչ» անի Սյունիքի մարզպետին։ Կարելի է ասել, որ եթե Սուրիկի տան մոտի սպանությունը չլիներ, ապա պետք կլիներ այն հորինել։
Դատելով ֆեյսբուքյան «սութի» հեղափոխականների «ստատուսներից» և ֆեյքերի ակտիվությունից՝ Սուրիկին քննադատելն արտոնված է Բաղրամյան 26–ից։ Այնպես, ինչպես կեղծված ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն էր հուժկու ձևով պահանջում Լիսկայի հրաժարականը և «մոռանում» ընտրակեղծիքների գերագույն գլխավոր հրամանատարի մասին, նույն ձևով էլ «անկախներն» են հիմա բլբուլ կտրել։
Որքան լուռ ու անտարբեր էին վարչապետի անվան հետ կապված թալանի պահով որոշ լրատվամիջոցներ ու շատ կոնկրետ շրջանակներ ներկայացնող ակտիվիստները, այնքան բոցաշունչ են հիմա նրանց ելույթները Գորիսում տեղի ունեցած հանցագործության կապակցությամբ։ Ավելին՝ հրահանգված է այնքան բարձր գոռալ մարզպետի մասին, որ վարչապետի օֆշորային միլիոնների մասին պատմությունը մանր չարաճճիություն ընկալվի ու խլացվի «Բահաջում ենք Սյունիքի մարզբեդ Լիսգայի հրաժարագանը» րաֆֆինացված կոչերի տակ։
Ակնհայտ է, որ մեկ կենտրոնից եկած հրահանգով Տիգրան Սարգսյանի թեմայի վրա «տաբու» դրվեց, իսկ հիմա նույն կենտրոնը խրախուսում է հակալիսկայական կոչերը կամ առնվազն չի խոչընդոտում։ Տեսնել է պետք, թե ինչպիսի վճռականություն են ցուցաբերում ֆեյսբուքյան «դհոլները»։
Իհարկե լավ է, որ ռուսական հատուկ ծառայություններից մեդալի արժանացած Սերժ Սարգսյանին արևմտամետ, իսկ «ատկատների» ու փողերի լվացման մեծ մասնագետ Տիգրան Սարգսյանին բարեփոխիչ համարողները միացել են այս վարչախմբի դեմն իրական պայքար մղող մարդկանց և վիրտուալ տարածքում կատաղի ձևով պայքարում են սերժա–տիգրանական նշանակմամբ մարզպետ դարձած Սուրիկի դեմ, բայց վատ է, որ այդ ամենը տեղի է ունենում «պետպատվերի» շրջանակներում և ընտրովիության սկզբունքով։
Այն, որ Սուրիկ Խաչատրյանը վաղուց պետք է նստած լիներ ոչ թե մարզպետի, այլ մեղադրյալի աթոռին, երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց լիսկաների անպատժելիության հարցում մեղավոր են նաև «անկախ» լրատվամիջոցները, կեղծ քաղաքացիականները և ընդդիմադիր հռետորաբանությունը կիրառող վարձկան քաղաքական գործիչները, ովքեր նեոբոլշևիկյան արժեհամակարգ ունեցող սերժսարգսյանական իշխանության հենարանն են։ Իսկ լիսկաներն ընդամենն այդ համակարգի գործիքներ են։
Պետք է շատ հստակ արձանագրել, որ իշխանության դեմքը ոչ թե «Նեմց+Լիսկա+Լֆիկ+Սաշիկ+ ...»–ն է, այլ Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգն ու նրանց կցված «դհոլները», «անկախ» լրատվամիջոցները, րաֆֆինացված հեղափոխականները և կեղծ քաղաքացիականները, որոնց վրա դրված է Սերժ Սարգսյանի իշխանությունը պաշտպանելու խնդիրը՝ հանրության ուշադրությունը «հեղափոխական» բառապաշարով նեմեցների ու լիսկաների ուղղությամբ շեղելու միջոցով։
Կատարյալ «դհոլություն» է հայտարարելը, թե Սերժը կամ Տիգրանը իշխանության բարի, բարեփոխիչ և ողջախոհ թևն են, ու պետք է նրանց օգնել իշխանության չար թևի՝ լիսկաների դեմ պայքարի հարցում։ Անգամ եթե քննադատում ես Սերժին «չերեզ» Լիսկա, ապա դա նույնպես «դհոլություն» է, քանզի լիսկաների բուծարանը Բաղրամյան 26–ն է։
Ինչ վերաբերում է Սուրիկին, ապա նրան կարող են հանել աշխատանքից կամ չհանել, կարող են դատել կամ չդատել։ Սերժը կարող է կրկին խաղալ «Սիրու՛ն չի» տրագիկոմեդիան, իսկ «անկախ» լրատվամիջոցներն էլ «ավետեն», թե Սերժը սկսել է «թունդ» պայքար կրիմինալի դեմ, բայց դրանից իշխանությունների էությունն ու դեմքը, ինչպես բազմիցս առիթ ենք ունեցել համեզվելու, չի փոխվի։
Ձուկը գլխից է հոտած։ Հետևաբար ով գլուխը թողած՝ պայքարում է միայն պոչի վրայի թեփուկների դեմ, շատ ավելի է արժանի քննադատության, քան բոլոր տիպի լիսկաները միասին վերցրած։
Իշխանության դեմքը

Կարեն Հակոբջանյան