«Ժառանգության» հանդիպումները միջազգային դիվանագետների հետ
Հուլիսի 7-ին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը եւ այլեւս լուծարված Փորձագետների փաստահավաք խմբում «Ժառանգության» ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը մասնակցեցին ԱՄՆ անկախության 233-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Միջոցառման շրջանակներում «Ժառանգության» ներկայացուցիչները հանդիպեցին միջազգային դիվանագետների, նրանց թվում եւ Մինսկի խմբում ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզայի հետ: Փոխանակվեցին տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ գնահատականներ:
Հուլիսի8-ին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը եւ Ստյոպա Սաֆարյանը հանդիպում ունեցան Գերմանիայի Դաշնային կառավարության մարդու իրավունքների եւ մարդասիրական օգնության հարցերով հանձնակատար պարոն Գյունտեր Նոկեի, նրա օգնական Բրիտ Պրեխելի եւ գերմանական ռադիոընկերության լրագրողի հետ:
Նրանք քննարկեցին 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած արյունոտ իրադարձություններին, այդ դեպքերով ձերբակալված քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակմանը, ԱԺ 4 պատգամավորներին ապօրինի եւ անհիմն անձեռնմխելիությունից, ազատությունից, ապա նաեւ' մանդատից զրկելուն, ոստիկանության ցուցմունքներով ազատազրկված անձանց, 10 սպանության հանգամանքների չբացահայտմանը, ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անվստահելիությանը, վերջերս հայտարարված ոչ համընդգրկուն համաներմանը, իրավապահ մարմիններին ներկայացած հետախուզվող ընդդիմադիրների մասով ԵԽԽՎ 1677 բանաձեւով ստանձնած պարտավորության խախտմանը, 2009թ. մայիսի 31-ին Երեւանի ավագանու ընտրություններին ու հետընտրական իրավիճակին, Հեռուստատեսության եւ Ռադիոյի Ազգային հանձնաժողովում ընդդիմության կողմից թեկնածուներ առաջադրելուն ու հանձնաժողովը հավասարակշիռ դարձնելուն, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի վճռի կատարմանը ու «Ա1+» հեռուստաընկերության վերաբացմանը, Հայաստանի ժողովրդավարացմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:
Արմեն Մարտիրոսյանը եւ Ստեփան Սաֆարյանը գերմանական ռադիոընկերությանը նաեւ հարցազրույց տվեցին հայ-թուրքական հարաբերությունների ու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման հեռանկարների ու ընթացիկ փուլի կապակցությամբ' նշված հարցերի վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության հանրահայտ դիրքորոշումների շրջանակներում:
«Ժառանգության» հանդիպումները միջազգային դիվանագետների հետ
Հուլիսի 7-ին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը եւ այլեւս լուծարված Փորձագետների փաստահավաք խմբում «Ժառանգության» ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը մասնակցեցին ԱՄՆ անկախության 233-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Միջոցառման շրջանակներում «Ժառանգության» ներկայացուցիչները հանդիպեցին միջազգային դիվանագետների, նրանց թվում եւ Մինսկի խմբում ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզայի հետ: Փոխանակվեցին տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ գնահատականներ:
Հուլիսի 8-ին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը եւ Ստյոպա Սաֆարյանը հանդիպում ունեցան Գերմանիայի Դաշնային կառավարության մարդու իրավունքների եւ մարդասիրական օգնության հարցերով հանձնակատար պարոն Գյունտեր Նոկեի, նրա օգնական Բրիտ Պրեխելի եւ գերմանական ռադիոընկերության լրագրողի հետ: