Ռազմական ուսումնարանում տեղի ունեցած սպանության կապակցությամբ շտապ խորհրդակցություն է հրավիվրել
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ուսումնարանում տեղի ունեցած միջադեպից հետո Սեյրան Օհանյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել
Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են ՊՆ փոխնախարարները, ԳՇ պետը, ՀՀ ՊՆ և ԳՇ վարչությունների պետերը: Այս մասին տեղեկացնում է նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Սեյրան Օհանյանը խորհրդակցության ժամանակ, մասնավորապես, ասել է. «Սա մեզ համար չափազանց մեծ ցավ է, կրկնակի ցավ ու կրկնակի ողբերգություն, քանի որ այն տեղի է ունեցել ապագա սպաների կրթական հաստատությունում: Մեզ համար անթույլատրելի են նման երևույթները: Ցանկացած կերպ դրանք պետք է արմատախիլ արվեն ԶՈՒ-երից: Նման ոչ մի դեպք չպետք է անպատիժ մնա»: Նախարարը հանձնարարել է ծառայողական մանրազնին քննություն իրականացնել և պատժել բոլոր մեղավորներին: Հիշեցնենք, որ երեկ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում պահակակետի հերթափոխի ժամանակ, 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում: Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում Ս. Մովսիսյանը մահացել է:
Ռազմական ուսումնարանում տեղի ունեցած սպանության կապակցությամբ շտապ խորհրդակցություն է հրավիվրել
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ուսումնարանում տեղի ունեցած միջադեպից հետո Սեյրան Օհանյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել
Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են ՊՆ փոխնախարարները, ԳՇ պետը, ՀՀ ՊՆ և ԳՇ վարչությունների պետերը: Այս մասին տեղեկացնում է նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Սեյրան Օհանյանը խորհրդակցության ժամանակ, մասնավորապես, ասել է.
«Սա մեզ համար չափազանց մեծ ցավ է, կրկնակի ցավ ու կրկնակի ողբերգություն, քանի որ այն տեղի է ունեցել ապագա սպաների կրթական հաստատությունում: Մեզ համար անթույլատրելի են նման երևույթները: Ցանկացած կերպ դրանք պետք է արմատախիլ արվեն ԶՈՒ-երից: Նման ոչ մի դեպք չպետք է անպատիժ մնա»:
Նախարարը հանձնարարել է ծառայողական մանրազնին քննություն իրականացնել և պատժել բոլոր մեղավորներին:
Հիշեցնենք, որ երեկ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում պահակակետի հերթափոխի ժամանակ, 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում: Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում Ս. Մովսիսյանը մահացել է: