Տեղի կունենա «Զվարթնոց» մրցույթ-փառատոնի գալա համերգը
Հունիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, «ԱրամԽաչատրյան»համերգասրահում տեղի կունենա «Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոնի գալա համերգը և մրցանակաբաշխությունը: Ծրագրի կազմակերպիչը «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամն է: (Հայտնի կդառնան «Հայ դասական երգ» անվանակարգի երկու տարիքային խմբերի և «Ժողովրդական երգ» անվանակարգի մրցանակակիրները, Հատուկ մրցանակի կարժանանան` «Կոմիտասի լավագույն կատարում», «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթողները, ինչպես նաև կհայտարարվի «Գրան պրիի» արժանացած մասնակիցը):
«Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոն ծրագրի նպատակն է երիտասարդ սերնդին հաղորդակից դարձնել հոգևոր, ժողովրդական և դասական երաժշտությանը, ինչպես նաև հանճարեղ Կոմիտասի ստեղծագործություններին ու հնարավորություն ընձեռել տաղանդավոր պատանիներին ու երիտասարդներին ներկայացնել իրենց կատարումները հանրությանը: Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակը հայտնաբերել երաժշտական կրթություն չունեցող, բայց գերազանց ձայնային տվյալներ ունեցող անհատների:
Մրցույթ-փառատոնը մեկնարկել է 2012 թ. հունիսից: Ծրագրին հայտագրվել են Հայաստանի և Արցախի 14-36 տարեկան շուրջ 3000 պատանիներ ու երիտասարդներ: Հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին՝ «Լսումներ» փուլում, ընտրվել են ձայնային տվյալներ ունեցողները: Ընտրված 800 մասնակցի համար կազմակերպվել են ուսուցողական դասընթացներ Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոսների կողմից և հանձնարարվել է հաջորդ փուլում ներկայացնել Կոմիտասի, հայ դասական, հայ ժողովրդական երգարվեստի գոհարներից: «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամի կայքում տեղադրված ձայնադարանը մասնակիցներին հնարավորություն ընձեռեց ծանոթանալ ներկայացված երգերի պատմությանը և նոտաներին: «Մրցույթ» փուլում ընտրվեցին 300 մասնակից, իսկ 2013 թ. ապրիլ, մայիս ամիսներին կայացավ «Մարզային» փուլը, որտեղ իրենց երաժշտական ունակությունները լավագույնս ներկայացրեցին 153 պատանի ու երիտասարդ: Մայիսի 15-ից պրոդեսորադասախոսական անձնակազմի կողմից անցկացվեցին անհատական դասընթացներ:
Մայիսի 31-ից հունիսի 3-ը Երևանում ընթանում է «Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոնի «Հանրապետական» փուլը, որտեղ իրենց ուժերն են չափում 153 պատանի ու երիտասարդ Հայաստանից և Արցախից: Մասնակիցների համար կազմակերպվում են մշակութային երեկոներ, հանդիպումներ հայտնի մշակութային գործիչների հետ:
Մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամներն են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Վոկալ-տեսական ֆակուլտետի ակադեմիական մեներգեցողության և ժողովրդական նվագարանների ամբիոնի պրոֆեսորներ Սուսաննա Մարտիրոսյանը, Լարիսա Մկրտչյանը, Գայանե Գեղամյանն ու Սամվել Գալստյանը: Հանձնաժողովի նախագահն է ԵՊԿ վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան, Հայաստանի երաժշտական ընկերության վաստակավոր նախագահ Դավիթ Ղազարյանը:
Տեղի կունենա «Զվարթնոց» մրցույթ-փառատոնի գալա համերգը
Հունիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոնի գալա համերգը և մրցանակաբաշխությունը: Ծրագրի կազմակերպիչը «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամն է: (Հայտնի կդառնան «Հայ դասական երգ» անվանակարգի երկու տարիքային խմբերի և «Ժողովրդական երգ» անվանակարգի մրցանակակիրները, Հատուկ մրցանակի կարժանանան` «Կոմիտասի լավագույն կատարում», «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթողները, ինչպես նաև կհայտարարվի «Գրան պրիի» արժանացած մասնակիցը):