Լրահոս

03.06.2013 09:46


Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետը հրաժարական է տվել

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետը հրաժարական է տվել

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ գեներալ-լեյտենանտ Մարտին Նազարի Կարապետյանը հրաժարական է ներկայացրել:

Հիշեցնենք, որ հունիսի մեկին՝ ժամը 21:05-ի սահմաններում, ՀՀՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում պահակակետի հերթափոխի ժամանակ 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ. վերջինիս հիվանդանոցում մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը