Լրահոս

08.07.2009 19:39


Բեռնար Ֆասիե.«Եթե կա մի շատ կարևոր առաջընթաց մի պրոցեսում, դա կարող է ունենալ լավ ազդեցություն մյուսի վրա և հակառակը»

-Այդ երկու գործընթացները արդեն առանձին-առանձին հանդիսանում են շատ դժվար գործընթաց։ Այդ երկու տարբեր դժվար երևույթները միցնելով չենք ստեղծի հեշտ իրավիճակ։ Այդ պատճառով ամեն մեկը այդ հարցերից  պետք է լուծվի  ինքնուրույն։ Բայց միևնույն ժամանակ եթե կա մի շատ կարևոր առաջընթաց  մի պրոցեսում, դա կարող է ունենալ լավ ազդեցություն մյուսի վրա և հակառակը,- ասել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն՝ պատասխանելով «7 օր»-ի՝ այն հարցին, թե «վերջին ժամանակներս հայ-թուրքական և Ղարաբաղյան հակամարտության հարցերը փոխկապակցված են ընթանում, կարո՞ղ է դա նպաստել Ղարաբաղյան խնդրի ավելի արագ կարգավորմանը»։

Նա նաև նշել է, որ եթե մի գործընթացը մտնի փակուղի դա չի կարող նպաստել  երկրորդ խնդրի կարգավորմանը։ Իսկ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան նշել է, որ

Այս երկու գործընթացները զուգահեռ են  առաջ են գնում։

-Հույս ունենք, որ առաջընթաց կա այդ գործընթացներում, բայց նրանք տարբեր արագություններով են առաջ գնում։ Եթե մի խնդրում կա առաջընթաց, ապա դա տրամադրություն է ստեղծում՝ ընդհանուր դիվանագիտական, ռազմավարական գործընթացներում։ Լավ պայմաններում կարելի է առաջաընթաց արձանագրել նաև մյուս գործընթացում,- նշել է Բրայզան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը