Լրահոս

03.06.2013 13:16


«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Գառնի-Երևան» ջրատարի վրա իրականացվող վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս/թ. հունիսի 3-ին դադարեցվել է հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Էրեբունի վարչական շրջանի, բացառությամբ` Արցախի պողոտայի,

Նուբարաշեն վարչական շրջանի,

Կենտրոն վարչական շրջանի Տ. Մեծ պողոտայի 12-80, Խորենացի 28-ից բարձր համարների, Նար-Դոսի 5-40, Քրիստափորի, Օստրովսկու, Բեռնակիրների, Արհեստավորների փողոցների և նրբանցքների ու հարակից տարածքների:

Շենգավիթ վարչական շրջանի Գ. Նժդեհ, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզե, Սարգսյան, Մայիսի 9, Մհեր Մկրտչյան, Սևանի, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսա, Հրազդան, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Սմբատ Զորավարի, Շևչենկո, Նիզամի, Մասիսի նրբանցքի, Չեխովի 1-21 համարների, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Մխչյան, Վերին Շենգավիթի 1-ին և 2-րդ փողոցների, Ներքին Շենգավիթի 1-ին և 2-րդ փողոցների ու հարակից տարածքների,

Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:

Աշխատանքների ընթացքի և ջրամատակարարման գործող ռեժիմի վերականգնման վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը