Լրահոս

03.06.2013 13:35


Ն. Զոհրաբյան. «Ադրբեջանը ցանկացած քննարկում փորձում է ներկայացնել իր խեղաթյուրված պատկերացումներով»

Ն. Զոհրաբյան. «Ադրբեջանը ցանկացած քննարկում փորձում է ներկայացնել իր խեղաթյուրված պատկերացումներով»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Արտակ Զաքարյանը լրագրողներին են ներկայացրել մայիսի 27-29-ին Բրյուսելում կայացած «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի աշխատանքների մանրամասները:

Հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը նշել է, որ վերջին պահին ադրբեջանցիները օրակարգ են մտցրել Հայաստանում ջրային ռեսուրսների սահմանափակման մասին բանաձևի մի նախագիծ, որը անակնկալ է եղել հայկական պատվիրակության համար: Բանաձևի նախագիծն ամբողջությամբ հագեցած է եղել «օկուպանտ» և «օկուպացիա» որակումներով:

Արտակ Զաքարյանը հայտարարել է՝ քանի որ ադրբեջանցիները փորձել են «Եվրանեսթի» հարթակը օգտագործել հակահայ քարոզչության համար, հայկական պատվիրակությունը դեմ է եղել այդ բանաձևին և կարողացել է այն դուրս բերել քննարկման օրակարգից:

Բանախոսները տեղեկացրել են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Եվրանեսթի» հաջորդ լիագումար նիստը գումարել Հայաստանում 2014թ. աշնանը:

«Եվրանեսթ» քաղաքական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարել է. «Բնականաբար Ադրբեջանը ցանկացած հանձնաժողովի քննարկում, ցանկացած բանաձև փորձում է ներկայացնել իրենց խեղաթյուրված պատկերացումներով Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ»:

Նաիրա Զոհրաբյանը հավելել է նաև, որ «Եվրանեսթ»–ում դեռևս հակադրվում են իրականությունը խեղաթյուրելու Ադրբեջանի փորձերին:

Նաիրա Զոհրաբյանը նաև նշել է, որ շնորհիվ հայկական պատվիրակության լավ աշխատանքի և իրականությանը քաջատեղյակ եվրախորհրդարանի մի շարք պատգամավորների՝ հայկական պատվիրակությունը հաջողվել է լավ արդյունքներ է գրանցել:

Բանախոսները նաև տեղեկացրել են, որ աղքատության խնդրով սոցիալական հարցերի հանձնաժողովի բանաձևի քննարկման ժամանակ ևս Ադրբեջանը փորձել է առջարկներ ներառել:

Պատվիրակության անդամ Էլինար Վարդանյանը տեղեկացրել է, որ ադրբեջանցիներն ամեն հարթակ ու քննարկվող հարց ուզում են հարմարեցնել իրենց, անգամ եթե այն որևէ կապ չունի տարածքների և հակամարտության հետ:

Էլինար Վարդանյանը նաև նշել է. «Ադրբեջանցիները անգամ այդ դեպքում փորձում են կապ գտնել ու խոսել խեղաթյուրված փաստերով»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը