Քաղաքական

03.06.2013 14:21


Արմեն Աշոտյանը՝ ջրից չոր դուրս գալու Սուրեն Խաչատրյանի հնարավորության մասին

Արմեն Աշոտյանը՝ ջրից չոր դուրս գալու Սուրեն Խաչատրյանի հնարավորության մասին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում դատապարտել է Սյունիքի մարզպետ, ՀՀԿ-ական Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցներն ու սպանությունը։ Նա վստահեցրել է, որ մեղավորներն օրենքի շրջանակներում կպատժվեն:

Կրկին կհաջողվի Սուրեն Խաչատրյանին ջրից չոր դուրս գալ։ Աշոտյանը կարծում է, որ նախ պետք է քրեական գործի շրջանակներում ապացուցվի՝ ով է թրջվել, որ հետո այնպես անեն, որ ոչ մի թաց մարդ չոր դուրս չգա:

Նա նաև խոսել է կրթական թեմաներից և դատապարտել ասպիրանտուրան զինվորական ծառայությունից խուսափելու միջոց օգտագործելը։

Ասպիրանտուրա առկա համակարգով ընդունվում է մեկ աղջիկ։ Դրանից ավելի մեծ ահազա՞նգ: Լուծումը տարկետման իրավունքը վերացնելու մեջ է։ Ես չեմ վախենում ու որպես ԿԳ նախարար ասում եմ, որ դրա ժամանակն է,–ասել է ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի ասպիրանտուրան ավարտած և դրա շնորհիվ բանակում չծառայած Արմեն Աշոտյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը