Լրահոս

03.06.2013 21:34


Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն է ստեղծվելու

Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն է ստեղծվելու

Ֆրանսիայի Լիոն քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն է ստեղծվելու: Այդ մասին հրամանագիրը ստորագրել է նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը՝ որոշում եմ. Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում ստեղծել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն՝ հյուպատոսական շրջանում ընդգրկելով Հռենոս-Ալպեր, Օվերն, Լիմուզեն, Պուատու-Շարանթ եւ Ակվիտանիա տարածաշրջանները»,- նշվում է հրամանագրում:

Այս խորագրի վերջին նյութերը