Լրահոս

03.06.2013 21:28


«Ֆեյսբուք»-ի համահիմնադիր Շոն Պարկերն ամուսնացել է

«Ֆեյսբուք»-ի համահիմնադիր Շոն Պարկերն ամուսնացել է

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի 33–ամյա հիմնադիր, միլիարդատեր Շոն Պարկերն ամուսնացել է: Շոնի ընտրյալը երգչուհի Ալեքսանդրա Լենասն է: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կալիֆորնիայում, ներկա է եղել մոտ 300 հյուր:

Ականատեսները հայտնում են՝ հարսանեկան արարողությունը շատ ռոմանտիկ և գեղեցիկ է եղել, ուղղակի ապշեցուցիչ: Այդպես օրինակ՝ Շոնը միլիոններ է ծախսել այն բանի վրա, որ ինքը հոգա բոլոր հյուրերի զգեստների հարցը. դրանք բոլորը պատրաստել է «Մատանիների տիրակալ» կինոնկարի դիզայներ Նգիլ Դիքսոնը: Շոնը սակայնպնդում է, թե այդ դրանք շատ արդիական են և պատկանում են այն հագուստների թվին, որոնց ոճը երբեք չի հնանում:

Այս խորագրի վերջին նյութերը