Լրահոս

04.06.2013 10:00


Սյունիքի մարզպետի որդին կալանավորվել և տեղափոխվել է մեկուսարան

Սյունիքի մարզպետի որդին կալանավորվել և տեղափոխվել է մեկուսարան

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն` Տիգրան Խաչատրյանին եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով:

Ըստ «Փաստինֆո» գործակալության ունեցած հավաստի տեղեկությունների՝ նրանց մեղադրանքներ են առաջադրվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, զենք-ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար:

Դատարանն արդեն բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը եւ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը: Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանը տեղափոխվել են մեկուսարան:

Այս խորագրի վերջին նյութերը