Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակներիմրցույթ 2013-2014թթ. ուսումնական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարիչափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ ֆինանսական անբարենպաստ պայմաններում գտնվող ուսանողներին:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում սովորող 2-րդ և բարձր կուրսերի ուսանողներ: Բացառություն են կազմում այն ուսանողները, որոնց մասնագիտությունն ըստ ՀՀ Կառավարության ՀՀ ԲՈՒՀ-երի առկա ուսուցման 2013/2014 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների հաստատած ցանկի համապատասխան կոդավորման դուրս է մնացել ՀԿՀ կրթաթոշակային ծրագրի մասագիտությունների ցանկից։ Տե՛ս http://www.aefweb.org/scholarships/?page_id=909
Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 3. 7, 15 կամ 74 միավոր է։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը /որը կարող եք ներբեռնել http://www.aefweb.org/scholarships/ կայքից, և 2013 հունիսի 17-ից մինչև հուլիսի 15-ը ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ։
Մանրամասն պարզաբանումների համար խնդրում ենք դիմել Արմինե Հարոյանին հետևյալ հեռախոսահամարով՝ յուրաքանչյուր օրվա առավոտյան 09:00-ից մինչև 12:00-ը (374 10) 53-14-85 կամ գրել [email protected] էլեկտրոնային փոստով:
Կրթաթոշակի մրցույթ՝ վարձավճարի տեսքով
Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2013-2014թթ. ուսումնական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ ֆինանսական անբարենպաստ պայմաններում գտնվող ուսանողներին:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում սովորող 2-րդ և բարձր կուրսերի ուսանողներ: Բացառություն են կազմում այն ուսանողները, որոնց մասնագիտությունն ըստ ՀՀ Կառավարության ՀՀ ԲՈՒՀ-երի առկա ուսուցման 2013/2014 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների հաստատած ցանկի համապատասխան կոդավորման դուրս է մնացել ՀԿՀ կրթաթոշակային ծրագրի մասագիտությունների ցանկից։ Տե՛ս http://www.aefweb.org/scholarships/?page_id=909
Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 3. 7, 15 կամ 74 միավոր է։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը /որը կարող եք ներբեռնել http://www.aefweb.org/scholarships/ կայքից, և 2013 հունիսի 17-ից մինչև հուլիսի 15-ը ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ։
Մանրամասն պարզաբանումների համար խնդրում ենք դիմել Արմինե Հարոյանին հետևյալ հեռախոսահամարով՝ յուրաքանչյուր օրվա առավոտյան 09:00-ից մինչև 12:00-ը (374 10) 53-14-85 կամ գրել [email protected] էլեկտրոնային փոստով:
ՀԿՀ կրթաթոշակային ծրագրի կառավարման խորհուրդ