Տնտեսական

04.06.2013 12:36


Արմավիրցի. «Կարկտահարությունից հետո առաջին լուրջ քայլը կատարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը»

Արմավիրցի. «Կարկտահարությունից հետո առաջին լուրջ քայլը կատարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը»

Արմավիր գյուղի բնակիչ, ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր և ՀՀ գյուղնախարարի նախկին օգնական Սուրիկ Ասմարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուրեմն այսպես` Արմավիրի ֆերմերներին տված խոստումները կատարելու առումով կարկտահարությունից հետո առաջին լուրջ քայլը կատարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` Արմավիր գյուղում սկսվել են հակակակտային կայանի տեղադրաման աշխատանքները:

Ինչո՞վ են զբաղված իշխանությունները: Ոչնչո՛վ:

Չէ, հա: Մոռացա, դեռ տեղեկանքներ են հավաքում, մեկ էլ սերմեր են բերել, բայց կարկտահարված գյուղացիները զգուշանում են սերմեր ստալալ:
Ինչո՞ւ: Նախ որակն ու ծագումն է անհայտ ու կասկածելի: Հետո էլ վախենում են, թե մի բուռ սերմեր վերցնելուց հետո՝ այլևս ոչ մի քոռ կոպեկ իրենց չտան...։

Այս խորագրի վերջին նյութերը