Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա դատական նիստում քննության առավ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մարտիրոսյանի դիմումը: Լրագրողը դիմումում նշել էր, որ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մայրը դատական նիստից հետո դատական կարգադրիչների ներկայությամբ անպատիվ վիրավորական արտահայտություններ է թույլ տվել իր հասցեին՝ խոչընդոտելով իր մասնագիտական պարտականությունների իրականացմանը:
Նախագահող դատավորը պարզաբանեց, որ դատարանը դատական նիստերի դահլիճից դուրս տեղի ունեցած որևէ միջադեպի առնչությամբ միջոցներ ձեռնարկելու որևէ գործառույթ չունի, սակայն պատրաստակամություն հայտնեց դիմումը վերահասցեագրել ոստիկանության տարածքային բաժնին, եթե լրագրողը նման ցանկություն հայտնի: Լրագրողը, սակայն, առայժմ ձեռնպահ մնաց ոստիկանություն անձամբ կամ դատարանի միջոցով դիմելուց, եթե հետագայում միջադեպը շարունակություն չունենա: Քննարկման ավարտին ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի նյարդերը տեղի տվեցին՝ լրագրողի կողմից տեսանկարահանում կատարելու հետ կապված: Դատարանը նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառեց ու նրան հեռացրեց դատական նիստերի դահլիճից:
Այսօրվա նիստը տեղի չունեցավ վկաների բացակայության պատճառով՝ դատարանը պատշաճ ծանուցել էր վկաներին դատական նիստի օրվա ու ժամի մասին, սակայն ապացույցներ չուներ առ այն, թե ծանուցումները վկաներին հասել են, թե ոչ: Մեկ վկային՝ Բագրատ Հարությունյանին, հնարավոր չէր եղել ծանուցում ուղարկել՝ նրա անձնական տվյալները չունենալու պատճառով: Մինչև հաջորդ՝ հունիսի 11-ի դատական նիստը դատարանը միջոցներ կձեռնարկի ծանուցված վկաներին ու չծանուցված վկային ծանուցելու ուղղությամբ:
Լրագրողի աշխատանքը խոչընդոտվել է