Ձախողված ղեկավարները աթոռը պահելու համար, որպես կանոն, ստեղծում են թշնամու կերպար և մեղավորներ փնտրում։ Եթե ձախողվում են ավտորիտար ղեկավարները, ապա թշնամու կերպարին ու մեղավորների փնտրտուքին ավելանում է նաև վախի մթնոլորտի տարածումը։
Սերժ Սարգսյանը ձախողված և ավտորիտար բնույթի ղեկավար է։ Նրա կառավարման մեթոդը բացառությունների թվին չի դասվում։
Թշնամու կերպար ստեղծելու և մեղավորներ գտնելու գործում ՀՀԿ ղեկավարին օգնում են իշխանության «ողջախոհ» թևի կողմնակիցները, դավիթշահնազարյանները, արամսարգսյանները, «թունդ հեղափոխականները» և «անկախ» մամուլը։ Սրանք բոլորը մաս են կազմում գեբելսյան քարոզչամեքենայի, որը փորձում է տարածել այն թեզը, ըստ որի՝ երկրում վիճակը վատացել է ու ստեղծվել գաղջ մթնոլորտ, քանզի արևմտամետ ու առաջադեմ Սերժ Սարգսյանին խանգարում են ռուսները (երբեմն նաև Արևմուտքը՝ կախված օրվա կուրսից), Վլադիմիր Պուտինը, Ռոբերտ Քոչարյանը, ԲՀԿ–ն, Լևոն Տեր–Պետրոսյանը, ՀԱԿ–ը, Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ–ի մի մասը, այսպես կոչված օլիգարխները, իշխանության չար թևի ներկայացուցիչները, Բաղրամյան 26–ի վերահսկողությունից դուրս գտնվող փոքրաթիվ լրատվամիջոցները և ընդհանրապես բոլոր նրանք, ովքեր Սերժ Սարգսյանի Արտաշես Գեղամյանը, Արամ Սարգսյանը կամ Դավիթ Շահնազարյանը չեն դարձել ու չեն դառնա։
Ճիշտ է, «Արևմտամետ ու առաջադեմ Սերժ»–ի մասին հեքիաթները պարբերաբար «ջրվում» են, բայց քարոզչամեքենան շարունակում է նույն «նաղլը»։ Այլ անելիք չունեն։
Սերժ Սարգսյանին հարկավոր է նաև վախի մթնոլորտ։ Լիսկայի ու մյուսների գործունեությունն, ըստ այդմ, ամրապնդում է նրա աթոռը։ Իսկ հանուն աթոռի նա պատրաստ է հանձնել ամեն ինչ ու ամենքին, նույնիսկ՝ թագավորության կեսը («ֆուտբոլային» դիվանագիտության փուլում միայն Ալիևի ու Էրդողանի ագահությունն ու էշությունը մեզ հնարավորություն տվեց առայժմ խուսափել անվտանգության կորստից)։
Նկատենք, որ այս ամենով հանդերձ՝ Սերժ Սարգսյանը դեռ դասական տարբերակին չի հասել։
Դասական բռնապետությունը ենթադրում է մեկ բռնապետ, բազում ծառաներ, ոչնչացած քաղաքական դաշտ, ամբողջությամբ կենտրոնացված տնտեսություն և հարյուր տոկոսով հնազանդ ժողովուրդ։
Մեզանում դեռ վերջնականապես չի ոչնչացվել քաղաքական–կուսակցական դաշտը, բիզնես–վերնախավի մեջ կան ինքնուրույն գործիչներ, իսկ ժողովուրդը դիմադրելու փոքրիկ ռեսուրս այդուհանդերձ ունի։ Իսկ դա նշանակում է, որ բռնապետությունն ամբողջական չի կարող լինել, ուստի՝ շանս կա իրական փոփոխությունների հասնելու։ Այդ ամենը հասկանում է նաև Սերժ Սարգսյանը։ Հասկանում և նյարդայնանում է։
Թող զարմանալի չթվա, բայց տարբեր տրամաչափի բռնապետիկների առկայությունը նույնպես նյարդայնացնում է Սերժ Սարգսյանին։ Դա է պատճառը, որ նա հակասական հոգեվիճակի մեջ է։ Մի կողմից նրան պետք են լիսկաները, քանզի այլ տարբերակով նա չի կարող մնալ աթոռին, վերարտադրվել ու ամբողջությամբ հնազանդեցնել ժողովրդին, բայց մյուս կողմից էլ նույն այդ լիսկաներն ընտրությունների արանքում ընկած ժամանակահատվածում ավելորդ ուտող բերան են նրա համար, ինչպես նաև տեղական նշանակության բռնապետիկներ, ինչը խանգարում է ամբողջական բռնապետական ռեժիմի կայացմանը։
Սերժն այս հակասական վիճակից ուզում է դուրս գալ գոնե արհեստականորեն հանրային հենարան ստեղծելու միջոցով այնպես, ինչպես Ստալինն էր հենվում բոմժերի ու լյումպենի վրա՝ իրեն իշխանության բերած թիմակիցներին ոչնչացնելու և տոտալիտար համակարգ ձևավորելու համար։ Ստալինն իր ռեժիմն ամրապնդում էր բոլշևիկյան գաղափարախոսության և կուլակաթափության լոզունգի ներքո։ «Ժողովուրդների հորը» դա հաջողվեց անել, որից հետո բոմժերն ու լյումպենը, ինչպես հայտնի է, օգտագործվելուց հետո դեն նետվեցին։
Սովետական կուսդպրոցի նախկին ներկայացուցիչ Սերժ Սարգսյանը գնում է իր հոգևոր հոր ճանապարհով, սակայն առանց գաղափարախոսության կամ ավելի ճիշտ՝ փողի գաղափարախոսությամբ։ Կուլակաթափության լոզունգն ամբողջությամբ նույնն է մնացել։
Ստալինյան ժամանակաշրջանի բոմժերին ու լյումպենին հիմա փոխարինելու են եկել «թունդ հեղափոխականները», կեղծ հայրենասերները, «ընդդիմադիրները», վճարովի «ֆեյքերը», ֆեյսբուքային «մտավորականությունն» ու «քաղաքացիական ակտիվիստները»։ Բաղրամյան 26–ից խրախուսվում են բոլոր այն շարժումներն ու վիրտուալ տարածքում տեղի ունեցող «հեղափոխությունները», որոնք թիրախ են ընտրում բռնապետիկներին և նպաստում «բարի» բռնապետի դիրքերի ամրապնդմանը։ Թե ինչով կավարտվի այս գործընթացը, դժվար չէ կռահել։
Մեկ բան անվիճելի է. Հայաստանը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում չունի բռնապետ պահելու ռեսուրս։ Մենք չունենք անծայրածիր տարածքներ, նավթ կամ գազ։ Հայաստանի ռեսուրսը մարդն է և եթե մարդիկ լքում են տարածքը, ապա թագավորության կեսն էլ հնարավոր չի լինի պահել։
Բռնապե՞տ, թե՞ Հայաստան դիլեմայի մեջ նախընտրելին, բնականաբար, երկրորդն է։ Ով համաձայն չէ այս մտքի հետ, թող Սերժ Սարգսյանից արդարադատություն պահանջի և Տիգրան Սարգսյանին համարի բարեփոխիչ։
Սերժ Սարգսյանի իշխանության գինը

Կորյուն Մանուկյան