Գլաձորում մտադիր են վերսկսել բազմամետաղային հանքավայրի շահագործումը
«Վայք ռեսուրս» ՍՊԸ-ն ՀՀ բնապահպանության նախարարություն է ներկայացրել Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման աշխատանքային նախագիծ: Հանքավայրը գտնվում է Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքից 12կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արեւելք, Մալիշկա գյուղից 10 կմ դեպի հյուսիս: Մոտակա բնակավայրերը` Վերնաշեն և Հերմոն գյուղերն են, որոնք գտնվում են հանքավայրից 5.3 կմ հեռավորության վրա: Հանքավայրում հիմնական օգտակար բաղադրիչներն են կապարը, ցինկը եւ պղինձը: Ուղեկից տարրերից նշված են արծաթը, ոսկին, կադմիումը: Գլաձորի բազմամետաղային հանքավայրը հայտնի է 1922 թ., սակայն ԽՍՀՄ տարիներին այն շահագործելը հեռանկարային չի համարվել: 2005թ. «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն վերագնահատել է հանքավայրը: Կատարված հաշվարկները ցույց են տվել, որ հանքավայրը նոր պայմաններում ունի արդյունաբերական նշանակություն:
Գլաձորում մտադիր են վերսկսել բազմամետաղային հանքավայրի շահագործումը
«Վայք ռեսուրս» ՍՊԸ-ն ՀՀ բնապահպանության նախարարություն է ներկայացրել Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման աշխատանքային նախագիծ:
Հանքավայրը գտնվում է Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքից 12կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արեւելք, Մալիշկա գյուղից 10 կմ դեպի հյուսիս: Մոտակա բնակավայրերը` Վերնաշեն և Հերմոն գյուղերն են, որոնք գտնվում են հանքավայրից 5.3 կմ հեռավորության վրա:
Հանքավայրում հիմնական օգտակար բաղադրիչներն են կապարը, ցինկը եւ պղինձը: Ուղեկից տարրերից նշված են արծաթը, ոսկին, կադմիումը:
Գլաձորի բազմամետաղային հանքավայրը հայտնի է 1922 թ., սակայն ԽՍՀՄ տարիներին այն շահագործելը հեռանկարային չի համարվել: 2005թ. «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն վերագնահատել է հանքավայրը: Կատարված հաշվարկները ցույց են տվել, որ հանքավայրը նոր պայմաններում ունի արդյունաբերական նշանակություն: